ՀՀ ոստիկանության տեղեկացմամբ՝ օգոստոսի 11-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Րաֆֆու և Սեբաստիայի փողոցների խաչմերուկից ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1961 թ. ծնված, նախկինում 3 անգամ դատապարտված Մելիկո Ա.-ին:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դրամապանակ` կանխիկ գումարով (դրամ և տարադրամ) և տարբեր խանութ-սրահների կուտակային ու զեղչի քարտերով:
Ոստիկանները պարզել են, որ Մելիկո Ա.-ն դրամապանակը նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, երթուղային ավտոբուսում գողացել է ուղևորուհու պայուսակից:
Ժամը 13.30-ին կինը հրավիրվել է բաժին և նրանից ընդունվել է հաղորդում:
Կարդացեք նաև
Կատարվում է հետաքննություն:
Քանի որ ազգովի հին են և գող, ապա գողերի պատիժները մեղմ են և ոչինչ չտվող:Թալանողին տանում են բանտ, հաց ու ջուր տալիս, դարձնում ավելի ծույլ պորտաբույծ և ուղարկում ետ, իսկ տուժողի կորուստը չի վերականգնվում:Ստացվում է, որ մեծ գողերը փոքր գողերին ժամանակավոր զրկում են ,,աշխատանքից,, տանում ձրի հանգստի:Օրենսգիրք գենետիկայից կապված է: