Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է Լեւոն Հայրապետյանի ընկերների հետ՝ պարզելու, թե ինչպես են նրանք վերաբերվում Վ. Պուտինի խոստմանը։
Հնարավո՞ր է՝ Վ. Պուտինը «խառնվի» գործին ու հայ գործարարն ազատ արձակվի, այս հարցին ի պատասխան՝ գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) նշեց. «Կարծում եմ՝ անպայման կանդրադառնա Լեւոն Հայրապետյանի գործին, քանի որ դա կարեւոր գործ է:
Չեմ կարող ասել դրանից հետո նրան ազատ կարձակեն, թե ոչ։ Ես անձամբ եմ Լեւոն Հայրապետյանի հետ զրուցել ու ինքն ասել է, որ որեւէ մեղք չունի, նա որեւէ բանից չի վախենում»։
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն էլ «Ժողովուրդ»-ին ասաց, թե հնարավոր է, որ իսկապես Վ. Պուտինը տեղյակ չէ Լ. Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործից. «Դա ինձ ուրախացնում է։ Եթե տեղյակ լիներ՝ ավելի վատ էր, այսինքն՝ եթե իր հանձնարարությամբ տարված լիներ կամ իրեն տեղեկացրած լինեին՝ ավելի վատ էր։ Այժմ ուղղակի պետք է սպասել դատավարությանը»։
Կարդացեք նաև
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Մարդակերը մարդկային կյանքի համար բարեխոսի*:Չեմ հավատում: