Նորվեգիայում ընթացող շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադային զուգահեռ կայացան ՖԻԴԵ-ի ու Եվրոպայի շախմատային միության (ԵՇՄ) նախագահների ընտրություններ:
Թեկնածու Գարրի Կասպարովի 61-ի փոխարեն ստանալով 110 ձայն՝ Կիրսան Իլյումժինովը չորս տարի ժամկետով վերընտրվեց ՖԻԴԵ-ի նախագահ: Իսկ ահա Եվրոպայի շախմատային միության նախագահ, բուլղարացի Սիլվիո Դանաիլովը պաշտոնը զիջեց վրացի գրոսմայստեր Զուրաբ Ազմայփարաշվիլուն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ