ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Ազատամարտի նվիրյալներ» հասարակական կազմակերպության անդամ Ռուստամ Գասպարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե ինքն արդեն ՀՀ պաշտպանության նախարարությանը տեղեկացրել է, որ իր ջոկատը պատրաստ է ցանկացած պահի սահմանային դիրքեր մեկնել։ Պատգամավորի կարծիքով՝ պետք չէ ձեւական համազզեստ հագնել եւ դիրքեր մեկնել սեփական PR-ի համար։
– Պարոն Գասպարյան, տեղեկություններ կան, որ Դուք ցանկանում եք Ձեր ջոկատի հետ շփման գիծ գնալ։ Ե՞րբ եք պատրաստվում մեկնել դիրքեր։
– Ես այսօր էլ պատրաստ եմ դիրքեր մեկնել, բայց այսօր որեւէ մեկը չի կարող ինքնագլուխ գնալ դիրքեր։ Հիմա ես պատրաստ եմ, հավաքել եմ տղաներին ու երբ որ նախարարը կզգա, որ մեր օգնությունը, մեր ներկայությունը պետք է այնտեղ՝ մենք հենց այդ ժամանակ էլ պատրաստ ենք մեկնել։ Արդեն դիմել ենք նախարարությանը, հայտնել, որ պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում շփման գիծ մեկնել եւ կատարել ցանկացած հանձնարարություն։
Իմ ջոկատի տղաները ընդգրկված են այն ցանկում, որոնք պատրաստ են սահման մեկնել։ Կան նաեւ կամավորներ, ովքեր ծառայել են հայոց բանակում, բայց պատերազմ տեսած չեն, ես իրենց չեմ ընդգրկել իմ ջոկատի կազմում, այլ ընդգրկվել են այն տղաները, ովքեր փորձառու են, պատերազմ են անցել։
Կարդացեք նաև
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում