Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանի սահմանը պետք է այնպես հսկվի, որ ոչ խմած ադրբեջանցի դիվերսանտները կարողանան անցնել, ոչ էլ մեր հայրենակիցները. «Հրապարակ»

Օգոստոս 12,2014 11:04

Վերջապես՝ ո՞վ է մեղավոր, որ ՀՀ խաղաղ բնակիչը հայտնվում է գազազած թշնամու ճիրաններում։ Նախագահ Սարգսյանի կարծիքով՝ մեղավորը ՀՀ խաղաղ բնակիչն է։ Այսինքն, ըստ Սերժ Սարգսյանի՝ խեղդվողի առաջին ու անհետաձգելի պարտականությունը ինքզինքը փրկելն է:

«31 տարեկան տղան ինչո՞ւ պետք է անցներ, ինչպես ինձ հաղորդել են՝ ոգելից խմիչքի ազդեցության տակ եւ մահանար»։ Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մասին է խոսքը։ Մեր կարծիքով՝ նախագահը մի պահ մոռանում է, որ Հայաստանի սահմանը պետք է այնպես հսկվի, որ ոչ խմած ադրբեջանցի դիվերսանտները կարողանան անցնել, ոչ էլ մեր հայրենակիցները՝ թեկուզ ոգելից խմիչք օգտագործած։

«Մենք ռազմագերիներին չենք սպանում»,- ասում է Սերժ Սարգսյանը՝ փորձելով ընդգծել հայկական կողմի վեհանձնությունը։ Հաճելի է լսելը։ Մենք միշտ ենք այդպիսին եղել, շահերի կանանոցներն ենք առոք-փառոք ճանապարհել։ Դա է ճիշտը։ Բայց մեր թշնամին նենգ է, մարդակեր, սպանում է քնած ժամանակ, խոշտանգում մոլորված անցորդին, գնդակոծում է ճանապարհով ընթացող ավտոմեքենան, որի մեջ կարող է երեխա լինել, ռմբակոծում է քնած գյուղերը։

Այս իրավիճակում Ալիեւին ոչ թե պետք է հռետորական հարց տալ, թե ՄԱԿ բանաձեւերի ո՞ր կետն է կատարել Ադրբեջանը, այլ ուղղակի ասել՝ ուզածդ ի՞նչ է, պատերա՞զմ, սկսիր եւ այն կստանաս։ Ալիեւը մինչեւ չհասկանա, որ սկուտեղի վրա իրեն ոչինչ չի տրվելու, չի հանգստանա։ Իսկ դրա համար մենք չպիտի հայտարարենք, որ Ղարաբաղի հարցը ռազմական լուծում չունի։ Այն էլ ինչպիսի լուծում ունի, թող միայն սկսեն։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031