Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Որեւէ հայտարարված արդյունք կամ պայմանավորվածություն չկա, որը կարողանայինք մեկնաբանեինք». «Հրապարակ»

Օգոստոս 12,2014 10:55

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը «Հրապարակին» ասել է. «Ես ավելի եմ կարեւորում շփման գծում կատարված իրադարձությունները, քան թե Սոչիում։ Քանի որ Սոչիում ոչ մի արդյունք, ըստ էության, չի հայտարարված կամ հրապարակված։ Իսկ այն, ինչ որ կատարվել է շփման գծում, դրա մասին արդեն խոսել ու հայտարարություն ենք տարածել»։

Ինչ վերաբերում է սահմանի լարվածության վրա Սոչիի հանդիպման ազդեցությանը, հիշեցրել է. «Լարվածության թուլացման առումով Ադրբեջանի հարձակմանը ՀՀ-ի վերջապես կատարած պատասխանն էր, ինչի մասին Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակային կոչ արեց»։

Հարցին, թե ոչ իշխանական քառյակը պատրաստվո՞ւմ է այս եռակողմ հանդիպման վերաբերյալ որեւէ հայտարարություն տարածել, պատասխանել է. «Բայց ի՞նչ է եղել, որ հայտարարություն անենք, որեւէ արդյունք կամ պայմանավորվածություն կա՞ր։ Ես նորից եմ ասում՝ ուշադիր հետեւել ենք եւ որեւէ հայտարարված արդյունք կամ պայմանավորվածություն չկա, որը կարողանայինք մեկնաբանեինք։ Երբ որ լինի, կմեկնաբանենք»։

Ապա հարցով հակադարձեց Սերժ Սարգսյանի պահվածքին՝ իշխանական հատվածի հաղթական ոգեւորությանը. «Սերժի ձեւով պատասխանեմ՝ իսկ ինքը կարո՞ղ է գոնե մեկ կետ նշել, թե ինչումն է իր հաջողությունը»։

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031