Լրահոս
Օրվա լրահոսը

Յունիբանկը` խոշոր հարկատուների ցուցակում

Օգոստոս 12,2014 10:34

2014թ.-ի հունվար-հունիս ամիսների տվյալներով, Յունիբանկը պետական բյուջե է փոխանցել մոտ 1,254 մլրդ դրամի հարկեր և այդ ցուցանիշով Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 46-րդ տեղը:

Յունիբանկը ներկայացված է 46 մասնաճյուղերով և գլխամասային գրասենյակով: 2014թ.-ի հունիսի վերջին բանկի ակտիվները կազմել են 155 մլրդ դրամ` գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 12.4 %-ով: Բանկի վարկային ներդրումների ծավալը կազմել է 112 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում Յունիբանկի պարտավորություններն աճել են 12.5%-ով և կազմել 134 մլրդ դրամ: Բանկի շահույթը հունիսի վերջի դրությամբ կազմել է 997 մլն դրամ:

Յունիբանկի ծառայություններից օգտվող հաճախորդների թիվը գերազանցում է 250 հազարը` նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ աճելով ավելի քան 45%-ով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031