Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը՝ իրավախախտ․ հայաստանյան ԶԼՄ-ները՝ մարդու իրավունքների մասին. Epress.am

Օգոստոս 12,2014 10:32

Մայիսի 1-ից հուլիսի 25-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան 9 առցանց ԶԼՄ-ներ մարդու իրավունքների թեմային վերաբերող հոդվածներում որպես իրավախախտ կողմ ամենից շատը նշել են ՀՀ ոստիկանությանը։ Այս մասին են վկայում eTV-ի (Epress.am-ի և Հելսինկյան ասոցիացիայի համատեղ նախագիծ) համար արված «Սոցիոսկոպ» ՀԿ-ի դիտարկման արդյունքները: Ուսումնասիրությունն անցկացվել է 9 հայաստանյան կայքերում (Epress.am, Tert.am, Lragir.am, News.am, Azatutyun.am, Hetq.am, Galatv.am, Aravot.am, Ilur.am) առկա հրապարակումների հիման վրա:

Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում հրապարակվել է մարդու իրավունքների ոլորտին վերաբերող 1395 հոդված։ Նախորդ եռամսյակի ընթացքում հոդվածների թիվը 1524 է եղել:

Հրապարակված հոդվածների 23.4 տոկոսում որպես իրավախախտ կողմ նշվում է ոստիկանությունը։ Իրավախախտ մյուս մեծ խմբերն են ՀՀ դատարաններն ու դատավորները՝ 14.9, ՀՀ կառավարության այլ կառույցները (8.7%) և հայաստանյան գործարար ոլորտի ներկայացուցիչները (7.6%):

Ըստ հետազոտության՝ այդ խախտումներից ամենաշատը տուժել են սոցիալական խոցելի խմբերը՝ ծերեր, կանայք, աղքատներ, գործազուրկներ, ազատամարտիկներ, հաշմանդամներ։ Նրանց վերաբերող հոդվածների թիվը 331 է։

Մեծ թիվ են կազմում նաև ակտիվիստների իրավունքների խախտումների մասին հրապարակումները՝ 185։

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031