Լրահոս
Օրվա լրահոսը

Տրամադրվենք երկարատեւ պաշտպանության

Օգոստոս 12,2014 10:08

Չնայած Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի բավականին «խաղաղասեր» հայտարարություններին՝ պարզ է, որ այս կամ այն ինտենսիվությամբ հարեւանների սադրանքները Հայաստանի եւ Արցախի սահմաններին շարունակվելու են: Եթե Ալիեւը նույնիսկ երդվեր, որ իրենց կողմից դիվերսիաներ կամ գնդակոծություններ չեն լինի, միեւնույն է՝ դրան ոչ ոք չէր հավատա: Մանավանդ, որ խաղաղության եւ փոխզիջումների մասին ադրբեջանական կողմի պատկերացումները բավականին յուրահատուկ են:

Հետեւաբար պետք է ամեն րոպե պատրաստ լինել օգոստոսի սկզբի թեժ մարտերի կրկնությանը: Դա չի նշանակում, որ բոլոր մնացած հարցերի մասին պետք է մոռանալ: Գիտեմ, որ հայերից շատերին այդ օրինակը դուր չի գալիս, բայց չեմ կարող չհիշեցնել, որ Իսրայելը նման վիճակում ապրում է տասնամյակներ, սակայն դա չի խանգարում, որ այդ երկրում գոյություն ունենան որոշակի ժողովրդավարական ինստիտուտներ (ինձ թվում է, դրանք ավելի կայացած են, քան Հայաստանում), զարգանան տնտեսությունը, գիտությունը, մշակույթը, տուրիզմը:

Ըստ այդմ՝ երբ մեր ընդդիմադիրները փորձեն մարդկանց փողոց դուրս բերել այս կամ այն օրակարգով, ոչ ոք իրավունք չունի ասելու՝ դրա ժամանակը չի, պատերազմի սպառնալիք կա: Այդ տրամաբանությամբ «դրա ժամանակը» կարող է չգալ մոտակա տասնամյակների ընթացքում: Կամ՝ երբ մարդիկ դժգոհություն հայտնեն իրենց սոցիալական վիճակից, պետք չի ասել՝ «բա ի՞նչ էիք ուզում, բա դուք գիտե՞ք, թե ինչ գումարներ են պաշտպանության վրա ծախսվում»: Դա արդարացում չէ եւ, ի դեպ, երբեք այդպիսին չի եղել:

Բայց, իհարկե, չավարտված պատերազմը պետք է միշտ մտքում ունենալ: Եվ այստեղ էլ, կարծում եմ, մեր հասարակությունը պետք է լինի պրոակտիվ, ոչ թե ռեակտիվ: Այսինքն` երբ սահմաններում իրավիճակը թեժանում է, մարդկանց տարբեր խմբեր անկեղծության այս կամ այն աստիճանում հայտարարում են, թե անհրաժեշտության դեպքում պատրաստ են գնալ առաջին գիծ կամ էլ պատրաստ են լինել մեր զինվորների կողքին: Մնացած ժամանակահատվածներում պասիվանում են:

Ճակատի առաջին գծում լինելու համար անհրաժեշտ են որոշակի հմտություններ, եւ մարդկանց այդ ձգտմանը պետք է պաշտոնական կարգավիճակ տալ: Դրա համար բազմաթիվ երկրներում կան պահեստազորայինների, Ազգային գվարդիայի եւ այլ նմանատիպ գործող ինստիտուտներ: Երբ նման կառույցները կայանան, պարզ կդառնա, թե ով է իսկապես պատրաստ գնալ ռազմաճակատ, իսկ ով՝ պարզապես կուրծք է ծեծում եւ զբաղված է ինքնագովազդով:

Ինչ մնում է զինվորի կողքին լինելուն, ապա դրա անհրաժեշտությունը միշտ էլ կա, անկախ նրանից՝ լարված է վիճակը սահմաններում, թե հարաբերականորեն խաղաղ: Այստեղ էլ որոշակի մեխանիզմ, կազմակերպչական աշխատանք է պետք: Չէ՞ որ մարդկանց հայրենասիրական զգացմունքները չպիտի կախված լինեն հակառակորդի կրակոցների քանակից:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

12.08.2014 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Կարապետ says:

    Հեսա կսկսվի լացը
    Մենք փոքր ու աղքատ երկիր ենք, մեզ Իսրայելի հետ մի համեմատեք, մենք նավթ ու գազ չունենք…
    Եթե հանկարծ մեր զինվորները կրակեն թուրքերը մեզ հում-հում կուտեն…
    Ռուսը չլներ մենք կորած էինք…
    Սաղ ամերիկան էս երկիրը քանդեց…
    Սովետ վախտ լավ էր…

  2. Норайр says:

    Есть старый еврейский анекдот. Ученик спрашивает у учителя, почему Моисей так долга блуждал на Синайском полуострове? Целых 40 лет! На что ребе ответил, что Моисей упорно искал единственное место на Ближнем Востоке, где нет нефти. В Израиле кроме соли, нет ничего. Нет. Ошибаюсь. Есть еще умный, мужественный, трудолюбивый народ. Народ, который любит свою родину, который надеется только на себя.

  3. Норайр says:

    Наши правители постоянно плачут, что ВРАГ ужасен, а мы слабы. Но из армян боятся создать народ-армию. Как в Израиле. Ведь проще простого. Враг силен? Сделай ВСЕХ своих граждан солдатами. Настоящими. Подготовленными. Благо, есть опыт Израиля, Кубы, Швейцарии. Что мешает? Боятся. Собственного народа. Вот и топчутся на модели ВС СССР. Страны, которого нет. Армии, которого нет. Не ВС Армении сильна. Азербайджанцы слабы. С боевыми качествами армян, мы могли бы сегодня иметь такую армию, которая могла бы противостоять и Турецкой армии, и Азербайджанской. Но ведь нет такой задачи. Это означало бы независимость! А это не выгодно ни нашим “союзникам”, ни нашим правителям.

  4. Норайр says:

    Уважаемый Карапет. Понимаю Вас. Когда человека подготавливают к противостоянию опасным врагам, первым делом учат его преодолевать психологию жертвы. Будешь вести себя как жертва, только раззадоришь противника. Наоборот, противника следует заставить почувствовать себя жертвой. Тогда ему и накаченные мускулы не помогут, и оружие не поможет. Народ, который постоянно боится, теряет волю к жизни. Он не хочет жить, размножатся, созидать. Уходит в депрессию. Мы, наши правители, “друзья” и враги, постоянно хотят нас напугать. Чтобы не жили. Даже в 1915-ом году, там где сопротивлялись, выжили. Там, где надеялись на милосердие “друзей” и врагов, погибли. Будь сильным духом и независимым, и друзья найдутся.

  5. Gagik says:

    Պահեստազորայինների ինստիտուտը անհրաժեշտություն է, զին․ծառայությանը պիտանի ցանկացած անձ որոշակի ժամանակը մեկ պետք է անցնի զին․վերապատրաստում, ռեալ պատերազմը այդպես, նաև լավ տնտեսությամբ ու ազգաբնակչության աճով կարելի է չիք դարձնել

  6. Ruben says:

    Մեր համար ստեղծված այս իրավիճակում պատերազմը պետք է միշտ մտքում ունենալ:
    Լավ կլիներ մտածել, թե ինչպես այն ավարտել:

  7. Հրանտ Պապիկյան says:

    Ես մի կասկած ունեմ, որը գնալով խորանում է: Այս Նորայրը կամ հենց մոդերատորներից մեկն է, կամ էլ նրա մտքի գոհարները մոդերատորի սրտին շատ մոտ են: Այլապես ինչպես մեկնաբանեմ այն փաստը, որ բազմիցս փորձել եմ նրա՝ ազգի, Հայաստանի, առանձին անձանց նկատմամբ վիրավորանքներ պարունակող ցնդաբանություններին պատասխանել, և ի դեպ ելնելով վերը գրված կասկածից՝ հնարավորինս կոռեկտ: Բայց հատուկ այս ՛՛մեկնաբանին՛՛ հասցեագրված տողերը չեն տպվում: Վերջերս հենց ինձ վիրավորեց: Պատասխանեցի, և ի զարմանս` տպագրվեց: Հաջորդ առավոտյան տեսա՝ ջնջել են, ինչը ավելի տարօրինակ էր… չգիտեմ, սա կտպեք թե ոչ, բայց ի նկատի ունեցեք!!!

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031