ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմնյուզին» տված հարցազրույցում խոսելով սահմանային միջադեպերի մասին՝ կոչ էր արել ընդդիմադիրներին, որ զուսպ լինեն այս լարված իրավիճակում իրենց քննադատելիս: Նրա խոսքերով՝ «երբ սահմաններին կոնֆլիկտների թիվը ավելանում է, հակառակորդին ոգեւորելը լավ բան չէ»:
Aravot.am-ի հետ զրույցում արձագանքելով Սերժ Սարգսյանի այս կոչին՝ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն ասաց. «Մենք 20 տարի է՝ Ադրբեջանի հետ այս նույն վիճակում ենք: Պետք է 20 տարի ոչ մի բան չանեինք, իշխանությունն էլ ինչ ուզենար, անե՞ր: Իսկ գուցե որ լարված է իրավիճակը, Հայաստանն ամեն դեպքում լուրջ վտանգների առջեւ է կանգնած, գուցե իշխանությունը սկսեր մի քիչ ավելի քիչ սխալ անել, ավելի ճշգրիտ քաղաքականություն վարել: Մեր ուզածը հո այն չի՞, որ Սերժ Սարգսյանը գնա, մենք գանք: Ցանկացած ընդդիմադիր քաղաքական գործչի առաջին նպատակը հետեւյալն է՝ որ պետությունը, իշխանությունը լավ գործի, ժողովուրդը լավ ապրի: Ես էլ դիմում եմ պարոն Սարգսյանին եւ այսօրվա իշխանավորներին, որ այսօրվա իրավիճակից ելնելով՝ հասկանալով, որ լուրջ վտանգներ կան, գուցե իրենք մի կես տարի, 1 տարի դադարեն թալանով զբաղվել, կաշառակերությունը դադարեցնեն, երկրում մթնոլորտ փոխեն, ժողովրդի շահերից ելնելով շարժվեն, ոչ թե ինչ ուզեն, անեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Դադարեն թալանով զբաղվե*լ:Եվ ո*վ է ասում: Վայ, թուք չի, անձրև է,պադոշ չէ, դեմք է, գոյ չի մարդ ա…Վայ,աշխարհ, ինչ ճիշտ ես քո հաշվարկներում , իսկապես որ մարդանմանի վերջն անհրաժեշտություն է:Ռոբոտները որոշ արյուն կրողներից ավելի մարդ են: