Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը այսօր հրապարակել է մի հոխորտալից տեքստ ՝ ի պատասխան այսօր առավոտյան «Արմնյուզ» հեռուստաընկերությանը Սերժ Սարգսյանի տված հարցազրույցի:
Թշնամական եւ սպառնալից հռետորաբանությանն անդրադառնալու կարիք, թերեւս չկա, կրկնում են այն, ինչ ասում են միշտ՝ կվերացնենք հայկական պետությունը, հետ կվերցնենք հայ սեպարատիստների կողմից խլված մեր հողերը եւ այլն, եւ այլն…
Ուզում ենք միայն ուշադրություն հրավիրել Ադրբեջանի կառավարության պաշտոնական կայքում՝ mod.gov.az-ում ընդունված ձեւի վրա՝ Հայաստանի եւ Հայաստանի նախագահի անունները գրվում են միայն փոքրատառով եւ երբեք չի գրվում Հայաստանի Հանրապետություն:
Ադրբեջանի որոշ քաղաքացիներ այս տեքստի տակ ծաղրալից մեկնաբանություններ են թողել, թե՝ Ադրբեջանի ՊՆ-ի այս հոխորտալից եւ սպառնալից պատասխանից հետո արդեն հանգիստ կարող ենք քնել, ամեն ինչ գրավեցին եւ հետ վերադարձրեցին: Խոսքերով:
Կարդացեք նաև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ