Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր Քոքոբելյանը համաձայն չէ Սերժ Սարգսյանի հետ. «ՀԱՊԿ-ը հարմարեցված է պուտինյան ռեժիմին»

Օգոստոս 11,2014 18:50

Սահմանային միջադեպերի ժամանակ փորձագետները նշում էին ՀԱՊԿ-ի լռությունը: Չէ՞ որ այդ սահմանային միջադեպերը ոչ միայն շփման գծում էին, այլև հայ-ադրբեջանական պետական սահմանին: Ինչո՞ւ ՀԱՊԿ-ն որևէ կերպ չարձագանքեց: Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն «Արմնյուզին» տված հարցազրույցում այս հարցին պատասխանել էր, թե դրա անհրաժեշտությունը չկար. «ՀԱՊԿ-ի գործողությունները մշտապես պայմանավորված են լինում դիմող երկրի գործողություններով: Իհարկե, ՀԱՊԿ-ը կարող էր արձագանքել և կարող էր սա զուտ տեխնիկական խնդիրներով պայմանավորված լինել: Որքանով ես տեղյակ եմ՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը մոտ ժամանակներս պիտի այցելի Հայաստան: Սա արդեն վերաբերմունք է»:

Aravot.am-ի հետ զրույցում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը չհամաձայնեց Սերժ Սարգսյանի այդ պնդման հետ, թե անհրաժեշտություն չկար, որ ՀԱՊԿ-ն արձագանքեր: Պարոն Քոքոբելյանի խոսքերով՝ «ՀԱՊԿ-ը օր առաջ պարտավոր էր ոչ միայն հավուր պատշաճի արձագանքելու այդ գործողություններին, այլ նաեւ քայլեր ձեռնարկել: Որոշ ՀՀԿ-ականներ էլ դրա մասին խոսեցին, կարծիք հայտնելով, որ ՀԱՊԿ-ը պետք է արձագանքեր, եւ դա չպետք է լիներ միայն հայտարարությունների մակարդակով: Բնականաբար, երբ որ Հայաստանի սահմաններին կրակոցներ եւ դիվերսիոն գործողություններ են լինում, երբ ՀՀ սահմաններում, գյուղերում խաղաղ բնակիչներ են զոհվում, մեքենաներ են պայթեցվում, դա վկայությունն է նրա, որ հայ-ադրբեջանական սահմանին այլեւս պատերազմական գործողություններ են, ոչ թե զուտ հրադադարի խախտումներ: Մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, եւ ՀԱՊԿ-ը պարտավոր էր ոչ միայն անդրադառնալ այդ խնդրին, այլ նաեւ քայլեր ձեռնարկել: Եվս մեկ ավելորդ անգամ  մենք համոզվեցինք, որ ՀԱՊԿ-ը, որպես անվտանգության համակարգ, չի գործում եւ ամբողջովին հարմարեցված է պուտինյան ռեժիմին, այլ ոչ թե անդամ պետությունների անվտանգության շահերին: Որքան էլ փորձեն ինձ ապացուցել, որ դա այդպես չէ, սակայնդա ուղղակի ցցուն իրողություն է»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin says:

    Ըստ Քոքոբելյանի, բոլորն օր առաջ պարտավոր էին ինչ-որ բան անել, միայն ոչ ինքը: Մինչև ՀԱՊԿ-ին հասնելն ինչ ես արել դու քո Հայրենիքի համար, եթե իհարկե քո Հայրենիքը Հայաստանն է, ուղակիորեն ոչինչ: Այլ տերերի ծառայելով քո Հայրենիքում խաբեությամբ ես զբաղված: Փառք տուր Տիրոջը, որ իշխանություններն առայժմ քո տեսակով չեն զբաղվում:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031