Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Ադրբեջանական կողմը չէր ցանկանում գալ Սոչի»

Օգոստոս 11,2014 18:01

«Բավականին հետաքրքիր եւ բովանդակալից հանդիպում էր, կարծում եմ կուտակված խնդիրների լուծման տեսակետից ինչ-որ չափով նաեւ արդյունավետ»,- այսօր` օգոստոսի 11-ին, «Պոստ սկրիպտում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով երեկ Սոչիում տեղի ունեցած Սարգսյան-Պուտին-Ալիեւ եռակողմ հանդիպմանը, հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Չնայած, որ հանդիպման ընթացքում կատարված հայտարարությունները զգուշավոր էին, բայց նա համարում է, որ ադրբեջանական հասարակությունում իրավիճակի ընկալման փոփոխություններ են տեղի ունեցել. Նրանք հասկացան, որ փառաբանված ադրբեջանական բանակն այդքան էլ պատրաստ չէ իրավիճակ փոխել հայ-ադրբեջանական սահմանում.

«Բոլորս էլ հասկանում ենք, որ ադրբեջանական կողմը չէր ցանկանում գալ Սոչի եւ հիմնական նպատակադրվածությունն Ալիեւի վարչակազմի այդ հանդիպումից խուսափելն է, ինչպես մինչ այդ նրանց հաջողվել էր խուսափել Ֆրանսուա Օլանդի հրավիրած հանդիպումից: Փաստացի իրավիճակի փոփոխությունը պարտադրող ուժ ունեցավ, եւ Ալիեւը ստիպված էր վերադառնալ բանակցությունների սեղան»:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հարցազրույցին` Հրանտ Մելիք-Շահնազարյանը հայտարարեց, որ դա պատասխան էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության այն հայտարարությանը, թե նրանք կարող են գետնին հավասարեցնել Երեւանը.

«Երբ թշնամին սպառնում է հողին հավասարեցնել մայրաքաղաքը, կարծում եմ, անհրաժեշտություն է լինում հիշեցնելու, որ ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ, եւ իրականում հայկական կողմն ունի շատ լուրջ միջոցներ Ադրբեջանին համարժեք պատասխաններ հասցնելու համար: Կարծում եմ, նախագահը լավ օգտագործեց այդ պահը: Մենք տեսանք, որ նախագահը դեմ է զգացմունքային մոտեցումներ ցուցաբերելու նման հարցերում, բայց ըստ երեւույթին, անհրաժեշտ է գտել հանրությանը հանգստացնելու տեսակետից մեկ անգամ եւս շեշտել այն, ինչ հայտնի է բոլորին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031