Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեն պատասխանել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի նամակին:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը՝ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Փաշա Զադեն, մասնավորապես, կոչ է արել Վեհափառին իր հեղինակությունն օգտագործելով ազդեցություն գործադրել Հայաստանի իշխանությունների վրա, որպեսզի վերջիններս «դուրս բերեն զորքերը Ադրբեջանի տարածքից և խելամիտ դիրքորոշում որդեգրեն խաղաղ բանակցությունների ժամանակ»: