Այսօր պատանեկան 2-րդ ամառային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանից Երեւան-Մոսկվա-Շանհայ չվերթով մեկնեց Չինաստան:
Նանջինգում Հայաստանի պատիվը պաշտպանելու են 14 մարզիկներ, որոնք հանդես են գալու ինը մարզաձեւում` սպորտային մարմնամարզություն, ձյուդո, հրաձգություն, լող, ծանրամարտ, բռնցքամարտ, հունահռոմեական ըմբշամարտ, ջրացատկ, ազատ ըմբշամարտ:
Մեր բոլոր պատանի մարզիկներն էլ պատանեկան օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք նվաճել են վարկանիշային մրցաշարերում իրենց արդար քրտինքով ( թիմում սպիտակ քարտով մեկնողներ չկան) ուղեգիր նվաճելով ու յուրաքանչյուրն էլ բարձր տեղեր զբաղեցնելու լավ հնարավորություններ ունի: Մնում է, որ Նանջինգում նրանք հոգեբանորեն տրամադրվեն պայքարին եւ կատարեն այն, ինչի ընդունակ են:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ