Ադրբեջանցի իրավապաշտպան Էմին Հուսեյնովը, տեղեկանալով, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը իր գլխավորած Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտում խուզարկություն է սկսել, շտապել է Միացյալ Նահանգների դեսպանատուն և գտնվում է դրա տարածքում:
Այդ մասին, ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ փոխանցում է Haqqin.az ինտերնետային պարբերականը՝ վկայակոչելով ադրբեջանական դիվանագիտական աղբյուրը: