Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Վրթանեսյան. «Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակչի՝ այգի մշակելն ազգային անվտանգության հարց է»

Օգոստոս 11,2014 14:18

«Շատ ծանր է սահմանամերձ գյուղերի բնակչության վիճակը»,- այսօր՝ օգոստոսի 11-ին, «Պոստ սկրիպտում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Զորակն» հիմնադրամի հոգաբարձու, «Ռազմաքաղաքական ուսումնասիրությունների դպրոցի» կազմակերպիչ Կարեն Վրթանեսյանը:

Նրա խոսքերով՝ սահմանամերձ գյուղի բնակիչները, իրենց կյանքը վտանգելով, կատարում են նաեւ սահմանապահի աշխատանք, սակայն Ադրբեջանի կրակակետերի հասանելիության գոտում բնակվող մարդկանց զգալի մասը չի ցանկանում լքել իր բնակավայրը:

«Կարիք կա շատ ավելի ուշադրություն դարձնելու այդ գյուղերի կարիքների վրա: Իրականում, արդեն սկսվել են, ինչ-որ բաներ արվում են մեկ – մեկ ու կես տարի է, բայց ցավոք սրտի, այդ քայլերն արդեն ուշացած են, ինչ արվում էր, պետք է արվեր 20-15-10 տարի առաջ»:

Նա համարում է, որ պետք է ամեն ինչ արվի, որ գյուղացիների անվտանգության հարցը եւ սոցիալական հարցերը լուծվեն, պետք է գյուղացիները հասկանան, որ իրենք հասարակությունից կտրված չեն: Նրա գնահատմամբ՝ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակչի՝ այգի մշակելն ազգային անվտանգության հարց է:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031