Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Բեքարյան. «Սոչիում Ադրբեջանը փորձեց փրկել իր դեմքը»

Օգոստոս 11,2014 13:31

«Իհարկե, շատ դրական է եւ լավ, որ ցանկացած հանդիպում կբերի իր հետ որոշակի լիցքաթափման հնարավորություն»,- «Փաստարկ» մամուլի ակումբում խոսելով Սոչիում երեկ կայացած նախագահներ Սարգսյանի, Պուտինի եւ Ալիեւի հանդիպման մասին https://www.president.kremlin.ru/news/46427, ասաց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը:

Ապա անդրադառնալով հանդիպման արդեն բովանդակային մասին`ասաց. «Հերթական անգամ ականատեսն ենք լինում, որ ադրբեջանական հոխորտոցը Բաքվից գալով՝ պաշտոնական հանդիպման շատ հետաքրքիր տրանսֆորմացիա է ունենում»: Քաղաքագետը հեգնանքով արտահայտվեց Ադրբեջանի նախագահի այն հայտարարության վերաբերյալ, որ իրենք կողմնակից են հարցի խաղաղ կարգավորմանը:

Անդրադառնալով ՀՀ նախագահի այսօր հրապարակված հարցազրույցին, քաղաքագետն ասաց`ակնհայտ դարձավ, որ սեղանին Կազանի փաստաթուղթն է, որի մասին շատ է խոսվել, շատ է քննարկվել, այժմ հավելելու ոչինչ չկա:

«Սոչիում Ադրբեջանը, կարծում եմ, փորձեց դեմքը փրկել: Ավանտյուրան ձեռնարկված էր, դրա արդյունքում էական դիվիդենդներ էր կորցրել, փորձեց իրավիճակը որոշակի լիցքաթափել»,- ասաց Կարեն Բեքարյանն`Ադրբեջանի նախագահի վարքագիծը համեմատելով ֆիլմերում հայտնի իրավիճակներին, երբ մարդ իրականում խփելու փորձեր չի անում, բայց աղաղակում է`«բռնեք, բռնեք`չխփեմ»:

Ամեն դեպքում, բանախոսը գովելի է համարում այն, որ ՌԴ-ի միջնորդությամբ հաջողվեց իրավիճակի որոշակի լիցքաթափման հասնել, բայց. «Չպիտի մենք միամիտ լինենք եւ Ադրբեջանի տված խոստումից ոգեւորվենք»: Նա հիշեցրեց բանակցային նախկին փուլերում ձեռքբերված պայմանավորվածությունները, որոնք բավականին բարեհաջող կերպով խախտվել են Ադրբեջանի ղեկավարության կողմից:

Այս ամեն իրադարձությունների ամենաէական տարրը, ըստ քաղաքագետի, այն էր, որ ադրբեջանական հանրության համար մեկընդմիշտ ցրվեց միֆը, որ Հայաստանն ու Ադրբեջանը միայն պաշտպանողական դիրքերում չեն եւ հարկ եղած դեպքում անհրաժեշտ հակահարված կտան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031