Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական գործ` քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ

Օգոստոս 11,2014 12:51

ՀՀ հատուկ քննչական ծառայության տեղեկացմամբ՝ Գորիսի պետական համալսարանի նախկին աշխատակից Նիկոլայ Ա.-ն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ համալսարանի ղեկավար կազմի աշխատակիցը պարտադրել է համալսարանի աշխատակիցներին, 2014 թ. մայիսի 8-ի Գորիսի քաղաքապետի ընտրություններին, քվեարկել կոնկրետ թեկնածուի օգտին` խոստանալով դրամական փոխհատուցում, հակառակ դեպքում` սպառնացել կիրառել կարգապահական հետապնդումներ:

Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031