Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Բեքարյան. «Ադրբեջանն իր առջև դրված ոչ քաղաքական, ոչ ռազմական պլանները չկարողացավ իրականացնել»

Օգոստոս 11,2014 12:41

«Ես մնում եմ այն մտքին, որ Ալիևի իշխանությունը որոշակի ցայտնոտի մեջ է և վախ ունի: Եթե իշխանական վարչակազմը իրեն հանգիստ չի զգում, ապա ուշադրության շեղումը սեփական խնդիրներից կատարում է ի հաշիվ Ղարաբաղյան իրավիճակի լարման»,- «Փաստարկ» մամուլի ակումբում խոսելով վերջին շրջանի սահմանային լարված իրավիճակի մասին՝ ասաց, «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը`հավելելով, որ Ադրբեջանի իշխանությունը խնդիր ունի ներքին լսարանի առաջ լեգիտիմացման պատրանք ստեղծել:

Բանախոսի խոսքով, իրավիճակն այնպիսին է, որ Ալիևը անընդհատ սեփական հանրությանը «սրսկում է», որ իրենք ուժային լուծման են պատրաստվում, սակայն, իրականում ոչ մի պատերազմ չեն ցանկանում, քանի որ Ալիևը շատ լավ պատկերացնում է, որ պատերազմը կբերի ոչ միայն իր իշխանության կորստին, այն նաեւ իր ընտանիքի ֆիզիկական անվտանգությանը կարող է սպառնալ. «Ժամանակ առ ժամանակ այս սրացումների վրա է փորձում խաղալ Ալիևը: Եվ հենց սա է, պատճառը, որ մենք երբեք չենք բացառում պատերազմի հավանականությունը, քանի որ ինչ-որ պահի կարող է իրավիճակը անվերահսկելի դառնալ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031