Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. «Լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը փոքրացավ» (տեսանյութ)

Օգոստոս 11,2014 12:12

Քաղաքագետ Արամ Մանուկյանը, այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում, պատասխանելով «Առավոտի» հարցին, թե ի՞նչ տվեց Սոչիում ՀՀ-Ադրբեջան-ՌԴ նախագահների եռակողմ հանդիպումը, պատասխանեց, որ եթե հաշվի առնենք, որ հանդիպման հիմնական նպատակն այն էր, որ լայնամասշտաբ պատերազմի հնարավորությունը չեզոքացվի, ապա այդ առումով. «Կարելի է որոշակի հաջողություն արձանագրել պատերազմի կանխարգելման առումով, քանի որ կողմերը վերստին հանդես եկան հայտարարությամբ, որ իրենք կողմ են բանակցային գործընթացի շարունակմանը: Սա չի նշանակում, որ սահմանային լարվածությունը չի շարունակվելու, սակայն այս հանդիպման կարեւոր կետերից մեկն այն է, որ լայնամասշտաբ պատերազմը քիչ հավանական դարձավ»:

Նա անդրադարձավ նաեւ Ռուսաստանի դերին. «Ռուսաստանը շատ բարդ աշխարհաքաղաքական իրողությունների մեջ է, եւ այդ առումով նոր պատերազմը Հարավային Կովկասում որեւէ կերպ չի կարող շահեկան լինել պաշտոնական Մոսկվայի համար, քանի որ այդ պարագայում չէր կարող չեզոքություն պահպանել, իսկ այդ դեպքում մի կողմից ռազմավարական գործընկեր Հայաստանն է, մյուս կողմից՝ տնտեսական լուրջ հարաբերություններ ունեցող Ադրբեջանը: Այս պարագայում կողմերից որեւէ մեկին նախապատվություն տալով՝ Ռուսաստանը կորցնելու էր իր ազդեցությունը մյուս կողմի վրա: Այսինքն՝ բոլոր առումներով Ռուսաստանը կորցնելու էր պատերազմի դեպքում եւ ոչ թե շահելու»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031