Այսօր ժամը 14.30-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ զրույց Հայաստանի նախկին արտգործնախարար, Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի եւ «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանի հետ: Թեման՝ Սոչիում նախագահների հանդիպման արդյունքները
Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին:
Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Կարդացեք նաև
Ռուսաստանը անշուշտ խոչընդոտում է մեր առաջընթացին և այդ երկրի բացասական դերի մասին երկու կարծիք լինել չի կարող․ զենքի վաճառք Ադրբեջանին, մենաշնորհների ու կեղծված ընտրությունների հովանավոր Հայաստանում և այլն։ Միևնույն ժամանակ, որքան էլ ծեծված լինի ասածս, եկեք խոստովանենք, որ Ռուսաստանը իսկապես մեր անվտանգության միակ երաշխավորն է։ Առանց ռուսական աջակցության, մենք մնում ենք անպաշտպան Թուրքիայի թե՛ անմիջական ռազմական ներխուժման և թե՛ Ադրբեջանով միջնորդավորված հարձակման առջև։ Արդյո՞ք Արևմուտքը կարող է փոխարինել մեզ Ռուսաստանին։ Չեմ հավատում։ Չէ՞ որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Սիրիայում և Իրաքում, վկայում է այն մասին, որ Արևմուտքը անզոր է իսկ երբեմն նույնիսկ դաշնակից է Թուրքիայի կողմից աջակցվող մահմեդական հրոսակախմբերին, որոնք ազնվորեն իրագործում են Ղուրանում տրված կարգադրությունները։
Սա հա՞րց էր
Հարց։ Արդյո՞ք Արևմուտքը կարող է փոխարինել մեզ Ռուսաստանին։
Շնորհակալություն։
Շնորհակալություն հարցս հնչեցնելու համար, թեև այն ամբողջովին կոնտեքստից դուրս հնչեց ու մի քիչ անիմաստ։