Օգոստոսի 1-ին արդեն երրորդ անգամ Քարվաճառում մեկնարկեց «Հայազն» կուսակցության կողմից կազմակերպված բանակումը, որին մասնակցեցին մի քանի տասնյակ երիտասարդներ Հայաստանի տարբեր մարզերից:
Բանակումի ընթացքում դասախոսություն-քննարկումներով հանդես եկան մտավորականներ, փորձագետներ, ազատամարտիկներ, իսկ մասնակիցների ֆիզիկական պատրաստության բարելավման հարցը ապահովեցին «Հայազնի» սպորտային խմբի անդամները:
Կազմակերպվեցին մարզական, ինտելեկտուալ խաղեր, մրցումներ, արշավներ: Օգոստոսի 9-ի երեկոյան տեղի ունեցավ ճամբարի փակման արարողությունը:
Դիտարկելով, այսպես կոչված, ազատագրված տարածքները, որպես հայկական Հայրենիքի անբաժան մաս, «Հայազնի» անդամները և համակիրները կարևորում են տարածքի շարունակական զարգացումը և ինտեգրումը։
Կարդացեք նաև
Այս օրերին դիվերսիաների ու սահմանային կրակահերթերի ֆոնին Հայազնականներն ապացուցեցին, որ ամենավտանգավոր պահին անգամ լինելու են երկրի ամենաբարդ հատվածում:
«Հայազն» կուսակցության մամլո պատասխանատու