Ֆրենկ Մելուոնին խոստովանել է, որ հոգնել է տղամարդու մարմնում ապրելուց:
Մելուոնին, որ արդեն 61 տարեկան է, այժմ ապրում է Կելլի անունով կնոջ կերպարով: Բրիտանացին գերծանր քաշային բռնցքամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն Լենոքս Լյուիսի հետ աշխատել է 1989-2001 թվականներին, համարվել բռնցքամարտի աշխարհի առաջատար պրոմուոթերներից մեկը, բանակցությունները կոշտ միջոցներով վարողի համբավ ունեցել: Նա ամուսնացել է երկու անգամ եւ երեք երեխա ունի:
«Ես ճիշտ մարմնում չեմ ծնվել եւ միշտ գիտցել եմ, որ կին եմ: Ինչ սխալ է եղել իմ ծնվելու ժամանակ, կշտկվի բժշկական միջամտությամբ: Ես կնոջ ուղեղ ունեմ եւ միշտ նախանձել եմ աղջիկներին», – Մելուոնիի խոսքերը մեջբերում է Mirror-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ eurosport-ի