Հանգստյան օրերին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր: Սահմանամերձ Մովսես գյուղում նախարարը սահմանապահ համայնքին շտապօգնության ավտոմեքենա, դեղեր ու բժշկական պարագաներ հանձնեց:
Այնուհետև եղավ Մովսեսի առողջության առաջնային պահպանման կենտրոնում, ծանոթացավ շենքային ու նյութատեխնիկական պայմաններին:
«Մարզային առողջապահությունն առաջ է գնում, ինչը բխում է հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի դրույթներից: Նախարարությունը պատրաստ է աջակցելու սահմանապահ այս գյուղում առողջապահության կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր հարցերի լուծմանը»,-ընդգծեց Արմեն Մուրադյանը: Գյուղին հատկացված շտապօգնության ավտոմեքենան կմահալրվի նաև պլանշետով, ինչը հնարավորություն կտա անգամ հեռավոր մարզում անմասն չմնալ Շտապօգնության տեղեկատվական վերլուծական համակարգի ներդրման գործընթացից:
ՀՀ առողջապահության նախարարը Մովսեսում այցելեց նաև մշակույթի տուն, դպրոց, զրուցեց բնակիչների հետ:
Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության նախարարություն