Այս օրերին սարսափելի ոճրագործություններ են կատարվում Հյուսիսային Իրաքում: Հազարավոր զոհեր, հարյուր հազարավոր տեղահանվածներ… Իրաքում սպանվում եւ երկրից գաղթում են եզդիներ, ասորիներ, շիա մահմեդականներ: Ահաբեկչական ISIS խմբավորումը մեկ ամսվա ընթացքում սարսափելի ավերվածությունների է ենթարկել այն տարածքները, որոնք զավթել է:
Ասորիներն ու եզդիները ողջ աշխարհում բողոքի ցույցեր են սկսել՝ աշխարհին խնդրելով բացել աչքերը եւ կանգնեցնել կոտորածները:
Լուսանկարից մեկում Էրբիլի ասորական եկեղեցին է, որտեղ պատսպարվել էին ասորիները: Իսկ մյուսում՝ բողոքի ցույց է Չիկագոյում:
Լուսանկարները տրամադրել է Անահիտ Խոսրոեւան:
Կարդացեք նաև
Կարդացեք նաեւ այստեղ:
«Առավոտ» օրաթերթ
09.08.2014 թ.