Զագրեբում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:
Վեց քաշային կարգերում հանդես եկած Հայաստանի հավաքականը անմասն մնաց մեդալներից: Մեր ըմբիշներից լավագույն արդյունքը ցույց տվեց 96 կգ քաշային Վիկտոր Կազիշվիլին՝ տեղ զբաղեցնելով ընդամենը 7-րդ հորիզոնականում: Մյուս հինգ ըմբիշները նույնիսկ տասնյակ չմտան:
Ընդհանուր թիմային հաշվարկով Հայաստանը հանգրվանեց 23-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ FILA-ի կայքէջի