Նորվեգիայում ընթացող շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադայի կանանց մրցաշարի ութերորդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը 3,5:1,5 հաշվով համոզիչ առավելության հասավ Կոլումբիայի նկատմամբ: Հաղթանակ տարան Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Կուրսովան: Միայն երրորդ խաղատախտակի առջեւ Լիլիթ Գալոյանը բավարարվեց կես միավորով:
Այս հաղթանակից հետո մեր կանանց ընտրանին թիմային 13,0 միավորով Ֆրանսիայի եւ Ուկրաինայի հավաքականների հետ մոտեցել է ընդհուպ առաջատարներին՝ Ռուսաստանին (16,0 միավոր) եւ Չինաստանին (14,0):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Էլինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջի
Կարդացեք նաև