Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայկ Քոթանջյանը՝ Սոչիում բանակցությունների նախաշեմին միջպետական հարաբերություններում վարքականոնի սկզբունքների ու նորմերի պահպանման մասին

Օգոստոս 10,2014 22:27

Ներկայացնում ենք Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ, ՌԴ ռազմական գիտությունների ակադեմիայի ընտրված անդամ, ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի հրավիրված պրոֆեսոր, քաղաքական գիտությունների դոկտոր (ՌԴ), գեներալ-մայոր Հայկ Սարգսի Քոթանջյանի հայտարարությունը, որը հրապարակված էր ասոցիացիայի կայքում.

Սույն հայտարարությունը թելադրված է Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններին վերջերս տեղի ունեցած մարտական գործողություններով Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև հրադադարի խախտման հետևանքով առաջացած լարվածության վերացմանը նպաստելու ձգտումով, մարտական գործողություններ, որոնք սկսվեցին Սոչիում Մինսկի խմբի համանախագահի՝ ի դեմս Ռուսաստանի Դաշնության Նախագահի հրավերով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունների նախաշեմին:

Ինչպես գիտենք, ՄԱԿ-ի Կանոնադրությունում և դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի ներածականում նշվում է միջազգային հարաբերությունների ընդհանուր նպատակներն ու սկզբունքները պետությունների ինքնիշխան հավասարության, միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման և պետությունների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը աջակցությանը առնչությամբ: Քանի որ միջպետական հարաբերություններում վարքականոնները սահմանված չեն միջազգային ստանդարտների որև է միասնական կանոնագրքում, դրանք կարող են մեկնաբանվել որպես ՄԱԿ-ի Կանոնադրության ու Վիեննայի կոնվենցիայի նպատակների ու սկզբունքների արտացոլում միջպետական հարաբերությունների ժամանակ պրոֆեսիոնալ վարքի մեկուսախմբային կանոններում, ներառյալ՝ այցելությունների հրապարակային ելույթների, գործարար հանդիպումների, ինչպես նաև միջազգային հարաբերությունների սուբյեկտների միջև բանակցությունների կանոնակարգը և ոճը: Այս իմաստով միջպետական հարաբերությունների վարքականոնի մասին խոսելիս նկատի է առնվում այս կամ այն պետության ու գործչի քաղաքական մշակույթի համապատասխանությունը այլ պետությունների հետ հարաբերությունների որոշակի կանոններին ու ավանդույթներին: Ընդսմին որպես միջպետական հարաբերությունների գլխավոր սուբյեկտներ և տվյալ վարքականոնի նորմերի կրողներ հանդես են գալիս ոչ միայն պետությունների ղեկավարների դիվանագիտական գործակալները՝ ի դեմս նրանց ներկայացուցիչների, այլև հենց իրենք՝ պետությունների ղեկավարները: Կարևոր է նշել, որ ինչպես ՄԱԿ-ի Կանոնադրությունը, այնպես էլ Վիեննայի կոնվենցիան ընդունել են և՛ Հայաստանի Հանրապետությունը, և՛ Ադրբեջանը:

Տվյալ մոտեցման կիրառումը, այլ մոտեցում չլինելու պայմաններում, հնարավորություն է տալիս մեկնաբանելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ՝ ի դեմս ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներից մեկի՝ ՌԴ Ղեկավարի հովանու ներքո կազմակերպվող բանակցություններում իր գործընկերների հետ Ադրբեջանի ղեկավարի կողմից միջպետական հարաբերությունների վարքականոնների նորմերի պահպանման փաստը:

Այս իմաստով իմ Հայտարարության հղումը ոչ միայն ՄԱԿԻ-ի Կանոնադրությանը, այլև Վիեննայի կոնվենցիային, թեև Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, քողարկում է խորին անբավարարությունը տվյալ քաղաքական դիվանագիտական փաստով, որն առկա է 1994 թ. մայիսին Հայաստանի Հանրապետության, Ադբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև հրադադարի մասին եռակողմ պայմանագրի կնքման և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երեք մշտական անդամների՝ Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի Հանրապետության Համանախագահության հովանու ներքո Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև ընթացող բազմամյա բանակցությունների պայմաններում:

Դրա հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի ղեկավարների միջև բանակցություններից երկու օր առաջ՝ 2014 թ. օգոստոսի 6-ին, Ադրբեջանի Նախագահ պ-ն Իլհամ Ալիևի պաշտոնական կայքում «Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիեւն այցելել է N-րդ զորամասն Աղդամում» վերնագրով տեղադրվել է նրա ելույթի տեքստը: Տվյալ ճառում հարևան պետության ղեկավարն իրեն թույլ է տվել Հայաստանի Հանրապետության հասցեին արտահայտություններ, որոնք գռեհկորեն խախտում են միջպետական հարաբերությունների ընդունված նորմերը:

Ադրբեջանի ղեկավարի ելույթի պաշտոնական տեքստից մի հատված ունի հետևյալ տեսքը. «…Եթե հայկական ֆաշիստական պետությունը չհրաժարվի իր կեղտոտ ձեռնարկումներից, ապա հայկական պետության գոյությունն իսկ կարող է հայտնվել հարցականի տակ…»: Տես՝ https://ru.president.az/articles/12487
Որպես Հայաստանի քաղաքական գիտությունների ասոցիացիայի Նախագահ իմ պարտքն եմ համարում նշել, որ նման հայտարարություններն ընդունելի չեն պաշտոնական միջպետական առնչություններ ունեցող հարևան պետությունների ղեկավարների համար, հատկապես՝ խաղաղ բանակցությունների նախօրեին:
Իր միանգամայն չարդարացված ձևակերպումներով Ադրբեջանի Նախագահ՝ պ-ն Իլհամ Ալիևը գռեհկորեն խախտել միջպետական հարաբերությունների նպատակները, սկզբունքները և նորմերը, որոնք հաստատված են ՄԱԿ-ի Կանոնադրությունում և «Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի» ներածականում:

«Ֆաշիստական պետություն» ձևակերպումը, որը Հայաստանի Հանրապետության հասցեին հնչեցրել է Ադրբեջանի Նախագահը, կարող է միայն խոչընդոտել Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահ Ռուսաստանի Դաշնության Նախագահի հրավերով Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կայանալիք հանդիպման հաջողությանը:

2014 թ. օգոստոսի 8-ին Սոչիում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Ղեկավարների հանդիպման նախօրեին պատիվ ունեմ հույս հայտնելու, որ հարևան պետության ղեկավարի նման՝ միջպետական հարաբերությունների միջազգային նորմերին անհարիր, արտահայտությունները այլևս չեն կրկնվի:
Հայկ Քոթանջյան
Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի Նախագահ
Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031