Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Էրդողանը հաղթում է Թուրքիայի նախագահի ընտրություններում մշակված 96% քվեների արդյունքով. Hurriyet

Օգոստոս 10,2014 22:20

Թուրքիայի նախագահի ընտրությունների քվեների 96% արդեն մշակվել է: Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է մնալ առաջատարը, փոխանցում «Հուրիեթ» թերթը:

Հաշված քվեների արդյունքով վարչապետ Էրդողանի օգտին է քվեարկել ընտրողների 52.3%-ը: Երկրորդ տեղում Էքմելեդին Իհսանօղլուն է՝ 38.5% ձայնով, երրորդն ազգությամբ քուրդ Սելահհադին Դեմիրթաշն է, որի օգտին քվեարկել է 76.6%-ը:

Էրդողանը Ստամբուլի իր տնից մեկնել է մայրաքաղաք Անկարա՝ ելույթ ունենալու, բայց նախ կանգ է առել Էյուփ Սուլթան մզկիթում, որտեղ թագադրվելուց հետո առաջին այցելությունն էին ունենում սուլթաններն և խալիֆները:

Ստամբուլում պատշգամբից կարճ ելույթում, դիմելով իր կուսակիցներին, նա ասել է. «Մենք կշարունակենք ծառայել մեր ազգի համար ավելի լավ ժողովրդավարություն ստեղծելու համար»:

Թուրքիայի պատմության մեջ սա առաջին ընտրություններն են, որտեղ նախագահն ընտրում է ոչ թե խորհրդարանն, այլ ժողովուրդը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031