Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիի հանդիպումից հետո պատրաստակամություն են հայտնել շարունակել Ղարաբաղի հակամարտության հարցով երկխոսությունը, հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
«Հանդիպումն օգտակար էր, նախագահները կրկին հաստատեցին սկզբունքների նկատմամբ իրենց նվիրվածությունը, որոնք բարձր մակարդակում՝ նախագահների մակարդակում, ներկայացված են համանախագահող երկրների կողմից և այդ սկզբունքների հիմքում ընկած է հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու ճանապարհներ գտնելը՝ հարգելով տարածքային ամբողջականությունը և ազգերի ինքնորոշման իրավունքը», – ասել է Լավրովը՝ նշելով, որ Ռուսաստանը մշտապես կաջակցի, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները շարունակեն իրենց հանդիպումները:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև