Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սերգեյ Մինասյան. «Արդյոք դա երկրորդ Մայնդորֆ կլինի, թե՞ ավելի ձեւական` Կազան/Սոչի, դեռ պարզ չի»

Օգոստոս 10,2014 17:27

Այսօր Սոչիում կայացած Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ  հանդիպումն, ըստ «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի, ցույց տվեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն, ընդհանուր առմամբ, հակված է փաստաթուղթ-հայտարարություն ստորագրել` սահմանային լարվածությունը թուլացնելու մասին: Մնացյալը` խնդրի խաղաղ կարգավորման պատրաստակամությունը, միջազգային հանրության ներգրավվածությունը, ՄԱԿ-ի բանաձեւերին հղումներն ու հակադարձումները, քաղաքագետը եվս համարում է «ընդհանուր» եւ արարողակարգային:

Մեր զրուցակցին, ի դեպ, այդքան էլ չի ոգեւորում լարվածությունը թուլացնելու մասին փաստաթուղթ ստորագրելու Ալիեւի պատրաստակամությունը: «Արդյոք դա երկրորդ Մայնդորֆ կլինի, թե՞ ավելի ձեւական` Կազան/Սոչի, դեռ պարզ չի»,- Aravot.am-ի հետ զրույցում իր տարակուսանքը բարձրաձայնեց Սերգեյ Մինասյանը:

Հիշեցնենք, որ Մայնդորֆում եւ Կազանում կայացած հերթական եռակողմ հանդիպումների ժամանակ, դեռ տարիներ առաջ, Ադրբեջանի նախագահը ստորագրեց սահմանային անվտանգության, այդ թվում նաեւ դիպուկահարներին ետ քաշելու մասին մի շարք դրույթներ ապահովող փաստաթղթերի տակ, սակայն, դրանից իրավիճակը չփոխվեց: Իրավիճակի փոփոխություններին չնպաստեցին նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ խմբի անդամ երկրների նախագահների մի քանի հայտարարությունները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Վերջապես պիտի հասկանալ, որ այս կոնֆլիկտի լուծման բանալին ԱՄՆ-ի ձեռքին է: Հայաստանը քծնում է սխալ կողմին. ռուսը միայն անբովանդակ PR-բլեֆներ է անում:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031