«Բնական էր, որ այդ եռակողմ հանդիպումը ոչ մի լուրջ արդյունք չէր կարող արձանագրել: Յուրաքանչյուրը պետք է իր դիրքորոշումներին մնար, ինչը եւ տեղի ունեցավ»,- Aravot.am-ի հեր զրույցում ասաց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն`անդրադառնալով Սոչիում կայացած Սարգսյան-Ալիեւ-Պուտին եռակողմ հանդիպմանը:
Մեր զրուցակիցը հատուկ ընդգծեց այն հանգամանքը, որ ՌԴ-ն շատ էր ցանկանում, որպեսզի այդ հանդիպումը տեղի ունենար, քանզի ՌԴ-ին նաեւ անհրաժեշտ էր, որ առկա մրցակցության պարագայում ինքը կազմակերպեր այդ հանդիպումը: Ռուբեն Հակոբյանը նկատի ունի Ֆրանսիայի նախագահի առաջարկությունը եւ Նյու-Յորքի պատրաստակամությունը` եռակողմ հանդիպում կազմակերպելու առիթով: Ընդհանուր մեկուսացման պայմաններում, Ռուբեն Հակոբյանի կարծիքով, ՌԴ-ին անհրաժեշտ էր ցույց տալ, որ ինքը մեկուսացված չի եւ այս փաստը դրա արձանագրումն է:
Ամեն դեպքում, այն փաստը, որ ՀՀ-ի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպում են` թեկուզ միջնորդավորված, թեկուզ ստանդարտ ձեւակերպումներով, որ պետք է փորձել հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, միջազգային նորմերի սահմաններում, վերացնել անհանդուրժողականության մթնոլորտը, արդեն իսկ դրական է
Մեր զրուցակիցը չի կարծում, որ ինչ-որ բան էականորեն կփոխվի, քանզի Ադրբեջանը երբեք չի պահել որեւէ պայմանավորվածություն: «Ուղղակի, պետք է արձանագրել, որ հանդիպում է տեղի ունեցել, որն առաջիկայում ինչ-որ չափով կմեղմացնի առկա լարվածությունը»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Դե այս պահին որ լարվածությունը թուլացավ արդեն լավ է….