Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային ձևաչափերին և հետագայում էլ կշարունակի մասնակցել դրանց, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Անկասկած, մենք հարգանքով ենք մոտենում այդ բոլոր միջազգային ձևաչափերին և մեր գործընկերների հետ կշարունակենք աշխատել: Սակայն կարծում ենք, որ մենք առանձնահատուկ սերտ հարաբերություններ ունենք և նախապատմությունն էլ այնքան խորն է, որ թույլ է տալիս կարծիքներ փոխանակել այն մասին, թե որտեղ ենք գտնվում և ինչ է պետք անել, որպեսզի առաջ շարժվենք այս բոլոր խնդիրների կարգավորման գործում, որոնք մեզ են հասել անցյալից», – ասել է Պուտինը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների Սոչիում տեղի ունեցող եռակողմ հանդիպման ժամանակ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ