Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Ալիև, ՄԱԿ ԱԽ բանաձևերից ո՞ր կետն եք կատարել». ՀՀ նախագահը` Ադրբեջանի նախագահին (Տեսանյութ). РИА Новости

Օգոստոս 10,2014 15:57

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարծում են, որ Ղարաբաղի հակամարտություն ձգձգված է և այն արագ կարգավորելու համար իրենց պատրաստակամությունն են հայտնել ու հույս ունեն, որ Ռուսաստանն իրենց կօգնի այդ հարցում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այդ մասին նրանք ասել են Սոչիում տեղի ունեցող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եռակողմ հանդիպման ժամանակ:

«Այս հարցն իր լուծումն է պահանջում, այն երկար է ձգձգվում, հույս ունեմ, որ այս գործընթացին ձեր անձնական ներգրավվածությունը կխթանի բանակցային գործընթացին, – ասել է Ալիևը, – ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը 4 բանաձև է ընդունել, ըստ որի՝ Հայաստանը պետք է դուրս բերի իր զորքերը գրավյալ տարածքներից: Անցել է 20 տարի: Այդ բանաձևերն այդպես էլ մնացել են թղթի վրա»:

«Մենք կարծում ենք, որ հակամարտությունը իրականում հնարավոր է կարգավորել խաղաղ ճանապարհով, պետք է այն լուծել փոխզիջումների հիման վրա, այն սկզբունքների, որոնք մեզ առաջարկել են ԵԱՀԿ-ի համանախագահները, – ասել է Սարգսյանը՝ ավելացնելով, որ Ադրբեջան անընդհատ հիմնվում է ՄԱԿ 4 բանաձևերի վրա, – Բայց այսպիսի հարց ունեմ, պարոն Ալիևին, իսկ այդ բանաձևերից ո՞ր կետն է կատարել Ադրբեջանը: Այդ բանաձևերի կետերը միայն Հայաստանն է կատարել, որը իր ազդեցությունն է օգտագործել, որպեսզի դադարեն մարտական գործողությունները: Ու եթե մենք վերադառնանք 90-ականների դեպքերին, ապա ինձ թվում է, որ մի կողմից լավ կլինի, իսկ մյուս կողմից, գուցե ինչ-որ բան ձգձգվի… Եթե մենք շարունակենք մեղադրել իրար, ինձ թվում է, որ բավական երկար ժամանակ այս հակամարտությունը չի կարգավորվի»: Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Պուտինին, որ նա տրամադրված է խնդիրը լուծմանը հասցնելուն: «Այս խնդրի լուծումը բխում է Հայաստանի ազգային շահերից», – ասել է Սարգսյանը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Բայց մեկ-մեկ խելացի բաներ է ասում մեր ԱԶԳԸՆՏԻՐ նախագահը….

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031