Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանական զինուժի կրակից Այգեպարում 2 տուն, Կոթիում 10 տոննա անասնակեր է այրվել

Օգոստոս 10,2014 13:39

Վերադասը փրկարարներին արգելում է մտնել գնդակոծվող գոտի

Օգոստոսի լույս 10-ի գիշերը ադրբեջանական զինուժը գնդակոծել է Տավուշի սահմանամերձ գյուղերը: Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանից տեղեկացանք, որ ադրբեջանական կրակոցներից այրվել է գյուղի բնակիչ Հովհաննես Ամիրխանյանին պատկանող 10 տոննա խոտը: Գնդակները խոցել են նաեւ տների ապակիներ: Հրդեհը մարելու համար Նոյեմբերյանից հրշեջներ չեն ժամանել, քանի որ վտանգի պատճառով փրկարարներին արգելված է մտնել գնդակոծության գոտի: Գյուղապետն ասաց, որ եթե անգամ հրշեջներ գային, դա օգուտ չէր տա, քանզի չոր խոտն ամբողջությամբ բռնկվել էր: Ֆ. Մելիքյանն ասաց, որ խաղաղ բնակչությանն ահաբեկելու ադրբեջանական զինուժի գործողություններն անօգուտ են, գյուղում խուճապ չկա, կոթեցիները վստահում են մեր բանակին:

Բերդի տարածաշրջանի Այգեպար գյուղն անցած գիշեր, ժամը 2-ից մինչեւ 7-ը գնդակոծվել է: Ազերիների կրակից այրվել են Վանո Վարդազարյանի եւ Արշալույս Գեւորգյանի երկհարկանի տները: Վանո Վարդազարյանը մի շաբաթ առաջ հարազատների մոտ, Ռուսաստան է գնացել, իսկ Արշալույս Գեւորգյանի ընտանիքը գնդակոծության ժամանակ տանն է եղել: Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանն ասաց, որ գյուղացիները դույլերով, ռետինե խողովակներով փորձել են մարել կրակը, սակայն այդ տներն ամբողջությամբ այրվել են, դրանց գույքը եւս փրկել չի հաջողվել: Փրկարարները Տավուշի ջրամբարի մոտ կանգ են առել, չհամարձակվելով կրակը մարելու համար մտնել գնդակոծվող Այգեպար:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Հազիվ էր խոտի հետ կռիվ տան խոտերը…………………

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031