Լրահոս
Օրվա լրահոսը

Ջեռոցում պատրաստված սունկ 

Օգոստոս 10,2014 12:42

Սնկի օգտակար հատկությունների, սպիտակուցով շատ հարուստ լինելու, բուսակերների համար գրեթե անփոխարինելի մթերք լինելու մասին ավելորդ է խոսելը: Մնում է սնկով ուտեստներով բազմազանեցնել մեր խոհանոցը: 

Այս չափազանց հեշտ խորտիկի համար մեզ անհրաժեշտ է հրակայուն կավե աման (օրինակ՝ վրացական «կեցի»), շամպինյոններ, երեւակայություն եւ այն, ինչ կգտնենք սառնարանում: 

sunk1
Անհրաժեշտ մթերքները 
Սունկ- 1 կգ 

Աղ 

Պղպեղ 

Բուսական յուղ կամ կարագ 

Պանիր 

Խոզապուխտ


Պատրաստման եղանակը sunk2
Սունկը լվացեք: Գլխիկներն առանձնացրեք ոտիկներից: Գլխիկները շարեք հրակայուն կավե ամանի մեջ, վրան աղ եւ սեւ պղպեղ արեք: Ոտիկները կարող եք կտրատել, սոխով եւ սխտորով տապակել: Կարող եք թարմ վիճակով կտրատած լցնել գլխիկի մեջ, ավելացնել մի քիչ էլ խոզապուխտ, վրան դնել պանրի կտոր, ցանկալի է՝ սուլուգունի, բայց կարող է լինել նաեւ որեւէ այլ պանիր: 

Կարող եք ուղղակի մի կտոր կարագ դնել գլխիկի վրա: Եթե ժամանակ ունեք, պատրաստեք կանաչ կարագ, որը ձեզ նաեւ այլ բաղադրատոմսերի մեջ պետք կգա, դրանով առանձնահատուկ համեղ կլինի: Կամ պարզապես մի քանի կաթիլ բուսական յուղ: Մի խոսքով՝ զոռ տվեք ձեր երեւակայությանը: 

Դրեք լավ տաքացրած ջեռոցը մոտ կես ժամով: 

Բարի ախորժակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Սունկ-սունկ մինչեւ վերջ……………..

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031