Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը հերթական անգամ խայտառակվեց ամբողջ աշխարհով մեկ

Օգոստոս 10,2014 11:00

Ընդամենը երեք դեպքի համադրությամբ Ադրբեջանը պատռեց սեփական դիմակը

Ադրբեջանը հերթական անգամ խայտառակվեց ամբողջ աշխարհով մեկ, կամ էլ քաղաքագիտական-դիվանագիտական բառապաշարով ասած, միջազգային հանրության շրջանում: Հերթական անգամ մեր հարևանները չդիմադրեցին գայթակղությանն ու իրենց իրական երեսը ցույց տվեցին իրենցից բավական տարբերվող մնացյալ քաղաքակիրթ աշխարհին: Ասածիս որպես ապացույց կարելի է առանձնացնել ընդամենը երեք ընդհանրական դեպք, որոնք իրենց «փայլուն» համադրությամբ էլ ավելի կարծրացրեցին միջազգային հանրության շրջանում ձևավորված և դեռ, վատ իմաստով, էվոլյուցիա ապրող, թե՛ Ադրբեջան երկրի մասնավորապես, թե՛ ադրբեջանցիների ընդհանրապես, կերպարն այնպիսին որպիսին, որ այն կա իրականում:

1-ին՝ Ադրբեջանի իշխող էլիտայի կողմից սանձազերծած աննախադեպ մասշտաբների դիվերսիոն գործողությունները, Արցախ-Ադրբեջան, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան սահմանի ամբողջ երկայնքով Սարգսյան-Ալիև հերթական հանդիպման նախաշեմին:

2-րդ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մի քանի տասնյակ հակահայկական, ռասիստական, ռազմատենչ Թվիթերյան գրառումները:

3-րդ՝ Չինարիի 31-ամյա գերևարված բնակիչ Կարեն Պետրոսյանին մահը:

Պատահական չէ, որ խոսվեց այս երեքի համադրման մասին: Երբ հայկական երկու կողմերից համապատասխան կերպով բառի լայն իմաստով «արձագանքում էին» ադրբեջանական կողմից դեռ հուլիս ամսից սկսված դիվերսիոն գործողություններին, միջազգային հանրության մոտ ինչ-որ չափով առաջանում էր տարակուսանք, շփոթմունք, կամ էլ դրա նման մի զգացողություն, քանի որ Ադրբեջանը ցինիկաբար մեղադրում էր հայկական երկու հանրապետություններին տարածաշրջանում անկայունություն հրահրելու մեջ:

Տեսեք, եթե նույնիսկ քաղաքագետները, քաղաքական գործիչները (ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա), ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահները կարող էին և կռահել, թե ով է իրականում այս ամենի ետևում կանգնած, հասարակ մարդիկ (կրկին ինչպես հայ և ադրբեջանցի, այնպես էլ օտարազգի) պարզապես հենց այդպես միանշանակ մոտեցում չէին կարող դրսևորել, քանի որ ոչինչ որպես այդպիսին հստակ չէր: Կարճ ասած ինչո՞ւ ինչ-որ մեկը պետք է ավելի շատ հավատա Հայաստանին, կամ Արցախին, այլ ոչ թե նույն Ադրբեջանին և հակառակը: Բայց ստացվեց այնպես, որ Ադրբեջանի ղեկավարությունն իր իսկ «ձեռքերով», չգիտեմ անփորձությամբ սա պայմանավորել, թե՝ տգիտությամբ, հիմար դրության մեջ դրեց իր իսկ երկիրը և պատռեց սեփական դիմակը:

Այդ բավականին լարված իրավիճակում Իլհամ Ալիևը որոշեց Թվիթերյան իր էջի միջոցով թերևս ոգևորել սեփական ժողովրդին և մի քանի ժամվա ընթացքում հանդես եկավ շուրջ 60 ռազմատենչ, ռասիստական, «հայատյացական» հայտարարություններով: Գուցե Ալիևը չէր պատկերացնում, որ Թվիթերը միջազգային սոցիալական ցանց է, բայց փաստը մնում է փաստ, որ այն ոչ միայն մեծ արձագանք գտավ հայ օգտատերերի շրջանում, այլև դրան շատ արագ հաջորդեցին միջազգային մամուլում մոտավորապես հետևյալ վերնագրերով հոդվածները՝ «Ադրբեջանի նախագահը Թվիթերի միջոցով Հայաստանին պատերազմ է հայտարարում»:

Սրան ի հավելումն, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Չինարիի  31-ամյա բնակիչ Կարեն Պետրոսյանը (իբր դիվերսանտը) մահացել է, բոլորի համար պարզ դարձավ, որ Ադրբեջանը, պարզապես խախտելով միջազգային բոլոր հնարավոր և անհնար կոնվենցիաներն ու փաստաթղթերը, տարված հայատյացության մոլուցքով, պարզապես սպանել է այդ տղային: Իրավիճակն Ադրբեջանի ղեկավարության համար էլ ավելի մեղմ ասած վատացավ, երբ առաջ քաշվեցին մի շարք ապացույցներ, որ Կարենը ոչ թե դիվերսանտ էր, այլ՝           հասարակ գյուղացի: Արդարության համար պետք է նշել, որ արդարության ձայնը ինչ-որ տեղ բարձրացվեց նաև մի խումբ ադրբեջանցի լրագրողների միջոցով, ովքեր գնացել էին Թովուզի շրջանի այն գյուղը, որտեղ, որ հայտնվել էր Կարենը մոլորվելու արդյունքում՝ պարզելու դեպքի և այդ տղայի մասին մանրամասները հենց տեղացիներից:

Այս ամենից հետո, չեմ կարծում, որ ինչ-որ մեկը, ում քիչ թե շատ հետաքրքրում էր վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև ինչ-որ մեկին ով առհասարակ հետաքրքրված է Արցախյան հակամարտությամբ, իր մեջ չպարզեց հակամարտության բոլոր կողմերի «ով» լինելը: Վստահ եմ, որ մարդիկ իրենց մեջ (հատկապես հասարակ ադրբեջանցիները) հստակ եզրահանգումներ են անում:

Մի խոսքով Ադրբեջանը կրկին հայտնվեց աշխարհի ուշադրության կենտրոնում, բայց ի դժբախտություն իր հասարակության բնավ ոչ դրական ֆոնի ներքո: Հերթական անգամ Արցախյան հակամարտության կոնտեքստում բացահայտվում է ադրբեջանցիների հայատյացության վառ ապացույցները, ինչպես, որ դա եղավ Սաֆարովի արտահանձման ժամանակ:

Այս դեպքում գուցեև ավելորդ է ասելը, որ մեր հարևաններն ակամայից բավականին բացասական կերպար են ստեղծում իրենց համար: Սա ըստ իս սա ոչ թե կերպարի կերտման գործընթաց է, այլ դրա բացահայտման, քանի որ մարդ ինքը սովորաբար իր իրական դեպքը ցույց է տալիս կրիտիկական, ճգնաժամային դեպքերի ժամանակ: Այս դեպքում կարծում եմ նույնը կարելի է ասել նաև երկրների մասին…

 

Վազգեն ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031