Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպես խուսափել բացասական էմոցիաներից

Օգոստոս 09,2014 20:17

Նրանք, ովքեր հաճույք են ստանում բացասական էմոցիաներից, թող շարունակությունը չկարդան: Ես մյուսների հետ կիսեմ իմ համեստ փորձը՝ նույն արագաչափերի օրինակով:
Օրերս մեր մեքենայով գնում էինք քաղաքից դուրս: Վարորդը կինս է. ես տարածաշրջանային մենթալիտետով (կարգուկանոն չճանաչող) վարորդների հետ առնչվելու ոչ մի ցանկություն չունեմ: Ճանապարհին բազմաթիվ արագաչափեր կան, ինչի մասին պարբերաբար հիշեցնում էին մեքենայում նստած մարդիկ: Բայց դա մեզ բացարձակապես չէր հետարքրքում՝ շատ պարզ պատճառով. երբ գրված է «30», կինս քշում է 30 կիլոմետր-ժամ արագությամբ, երբ գրված է «50»`քշում է 50-ով: Այդպիսով դու չես լարում քո ուղեղը արագաչափերի խնդրով, չես մտածում, թե ում գրպանն ինչ է գնում, չես բորբոքվում կիսաառասպելական «Սաշիկի» հարցով եւ այլն:
Հայաստանցի վարորդների մեծ մասը հակված է քշել ավելի արագ, քան սահմանված է օրենքով (դա իրենց ինքնահաստատման ձեւն է), ծանրաբեռնել սեփական ուղեղը օրենքը շրջանցելու «շուստրիություններով», եւ եթե հանկարծ այդ հնարքները չեն անցնում, անեծքներ հնչեցնել նրանց հասցեին, ում գրպանն է տուգանքը, իրենց կարծիքով, գնում: Այդպես ապրելը մի կողմից ավելի հեշտ է, որովհետեւ դու քո վրայից հանում ես ցանկացած պատասխանատվություն: Մյուս կողմից՝ ավելի դժվար է, որովհետեւ անընդհատ մտածում ես խաբելու, «շուստրիություն» անելու ուղղությամբ, ինչպես նաեւ ծանրաբեռնում ես ուղեղիդ բջիջները երեւացող եւ աներեւույթ թշնամիների նկատմամբ բացասական էմոցիաներով:
Դա, իհարկե, վերաբերում է ոչ միայն արագաչափերի խնդրին: Պարզապես մատչելի օրինակ էր:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Կարապետ says:

    Իմ կարծիքով պայքարել պետք է ոչ թե արագաչափերի դեմ (ես կողմնակից եմ դրանց շատացմանը), այլ նրա համար, որ տուգանքներից եկած գումարը մեծամասամբ գնա բյուջե այլ ոչ մասնավորին։
    Թե չէ ասում են մեզ մի տուգանեք մեր արած խաղտումի համար, որ չգնա «Սաշիկի» գրպանը։ Մի խաղտեք, չի գնա 🙂

  2. Աբո says:

    «Երբ գրված է «50»`քշում է 50-ով:»Կարողեք մինչև «60» հանգիստ քշել էլի չեք տուգանվի 🙂
    Երևի որոշակի ժամանակա պետք,որպիսի վարորդները ընտելանան:Ես համամիտ եմ ձեզ հետ,ինչ՞ տարբերություն տուգանվողի համար,գումարը գնումա բյուջե և հետո «Սաշիկի» գրպանը,թե «Սաշիկի» գրպանը,հետո բյուջե. 🙂
    Իսկ ինչ է առաջ,երբ թաքնված «գայիշնիկին» էին տալիս ավելի հաճելի՞ եր:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031