Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Մարտիրոսյան. «Ադրբեջանական լրատվական կայքերի «հակա-Ddos-յան» համակարգերը արգելափակել են մի շարք IP հասցեներ»

Օգոստոս 09,2014 19:45

Սամվել Մարտիրոսյանի խոսքերով՝ այսօր եւ երեկ Ddos հարձակումներ չեն եղել

Հայաստանում որոշ օգտատերերի հասանելի չեն ադրբեջանական մի շարք կայքեր, այդ թվում եւ vesti.az, az.apa.az կայքերը:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց,  որ հայկական կողմը վերջին շրջանում շատ է ադրբեջանական լրատվական կայքերին Ddos հարձակման ենթարկել, այդ պատճառով էլ հարձակման ենթարկված կայքերը միացրել են «հակա-Ddos-յան» համակարգերը, որոնք շատ ակտիվ գործողություն ծավալող IP հասցեները արգելափակում են.

«Այդ համակարգները կարող են միանգամից մեծ քանակությամբ հասցեներ արգելափակել, այլ ոչ թե կոնկրետ մեկ համակարգիչ: Այդ պատճառով Հայաստանում բավականին շատերի մոտ ադրբեջանական լրատվականները չեն բացում»:

Պարոն Մարտիրոսյանը դժվարացավ ասել, թե երբ արգելափակված IP հասցեները դուրս կգան սեւ ցուցակներից, քանի որ դա համակարգը պետք է որոշի:

Հարցին, թե Ալիեւ-Պուտին, Սարգսյան Պուտին հանդիպումների ընթացքում Ddos հարձակումներ եղե՞լ են, Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց.

«Ո՛չ, այսօր, երեկ հանդարտ էր այդ առումով, բայց քանի որ սեւ ցուցակների մեջ են ընկած ինչ-որ IP-ներ՝ այդ պատճառով էլ շարունակում է արգելափակման մեջ լինել» :

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031