Սամվել Մարտիրոսյանը համարում է, որ «Թվիթեր»-ի օգտագործումը վնասեց Ալիեւին
«Գրքերում օգտագործում են սխալ օրինակներ՝ ինչպես չի կարելի օգտագործել փոշեկուլը, «Թվիթերը» այսպիսի մի օրինակ է»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ «Թվիթեր» միկրոբլոգի իր էջում կատարած գրառումներին, հայտարարեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Նրա խոսքերով՝ «Թվիթեր» միկրոբլոգի օգտագործումը վնաս տվեց իրենց, որովհետեւ պաշտոնական էջում տարածել են ռասիստական հայտարարություններ, եւ դրանք արժանացել են աշխարհի տարբեր երկրների մամուլի ուշադրությանը.
«Արդյունքն արդեն կա՝ մարդն իր համար նախագահ ռասիստի կամ նախագահ նացիոնալիստի իմիջ է ստեղծել»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ