Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Ռուսաստանի՝ Ադրբեջան զինտեխնիկայի մատակարարումը հին տեղեկատվություն է»

Օգոստոս 09,2014 18:35

Ըստ Հրանտ Մելիք-Շահնազարյանի՝ այդպիսի տեղեկատվություն տարածելով՝ Ադրբեջանը ցանկանում է ցույց տալ, որ դիվանագիտական դաշտում խնդիրներ չունի

Մինչ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ավարտը ադրբեջանական haqqin.az կայքը տեղեկություն տարածեց, թե մոտակա օրերին  Ռուսաստանը զինտեխնիկա է մատակարարելու Ադրբեջան:

Այս առնչությամբ Aravot.am-ը զրուցեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ: Նրա խոսքերով՝ այս փուլում ադրբեջանական կողմը փորձելու է գոնե տեղեկատվական մակարդակում ցույց տալ, թե որեւէ քաղաքական խնդիր չունի եւ փաստացի փորձելու է նման կերպով սեփական հեղինակությունը պահելու փորձեր կատարել.

«Բայց իրականում մենք հասկանում ենք, որ իրավիճակ է փոխվել սահմանում եւ այդ իրավիճակը փոխվել է հուլիսի վերջից սկսած, որի արդյունքում հայկական կողմը ռազմական ուժով խաղաղություն է պարտադրում Ադրբեջանին»:

Նա համարում է, որ չնայած այն ֆինանսական ներդրումներին, որոնք կատարվել են ադրբեջանական բանակում, իրավիճակը շարունակում է վերահսկելի լինել հայկական կողմից: Նրա խոսքերով՝ այս իրողությունը դժվար կացության մեջ է դնում Ալիեւին բանակցությունների ընթացքում.

«Պարզ է, որ Ալիեւը, զիջելով բանակցություններում, փորձելու է դեմքը  փրկել տեղեկատվական դաշտում, թերեւս նման տեղեկատվություն տարածելու հենց հանդիպմանը զուգընթաց, հին տեղեկատվություն, որովհետեւ բոլորս գիտենք, որ այդ մատակարարումները նոր չեն, որ սկսել է Ռուսաստանը եւ շարունակական գործընթաց է՝ 1 օր, 2 օր չի տեւում եւ կարող է ժամանակի հետ ձգձգվել: Ըստ էության, նման տեղեկատվություն տարածելով՝ նրանք ուզում են ցույց տալ, որ դիվանագիտական դաշտում որեւէ խնդիր Ադրբեջանն այսօր չունի, ինչն իրականությանը չի համապատասխանում»:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ զինտեխնիկայի երկրորդ մատակարարման մասին տեղեկատվությունը 1.5-2 ամսվա հնություն  ունի եւ լինելու է նաեւ երրորդ խմբաքանակը.

«Կարծում եմ, մատակարարման գործընթացը որեւէ կերպ կապված չէ, այս փուլում տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի հետ: Պայմանագրերը ստորագրվել են, եւ ըստ ժամանակացույցի ադրբեջանական եւ ռուսական կողմն աշխատում է, իհարկե՛, սա այդքան էլ ոգեւորիչ իրողություն չէ Հայաստանի համար, բայց ես նաեւ համոզված եմ, որ մատակարարումը որեւէ առնչություն չունի այսօր կայացած Ալիեւ-Պուտին հանդիպման հետ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031