Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր Սոչիի նստավայրում արդեն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Հայտնում է Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքը: «Հանդիպմանը Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային մի շարք հարցեր: Առանձին անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին»,- ներկայացված է հաղորդագրության մեջ: