Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայերեն լեզվով ադրբեջանական քարոզչությունն անգրագետ է

Օգոստոս 09,2014 16:04

Ադրբեջանցիների եթերը լի է բազում սխալներով

Արբանյակային հեռարձակմամբ ադրբեջանական CBC հեռուստաընկերությունը նաեւ հայերեն լեզվով նորություններ է հաղորդում: Այն արտահայտում է ադրբեջանական իշխանությունների հակահայ քաղաքականությունը: Դիտելով այդ հեռուստաընկերության օգոստոսի 9-ի ժամը 15-ի հայերեն լեզվով նորությունների թողարկումը, տեսանք լուրերի բովանդակության, ուղղագրության, հայերենի շեշտադրության բազմաթիվ աղաղակող սխալներ:

Ադրբեջանական քարոզչամեքենան մեծ կեղծիք է հաղորդում, խոսելով վերջերս ադրբեջանական բանակի իբր 13, հայկական զինուժի 40 զոհի մասին: Թողարկման լուսագրերի մեջ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովի ազգանվան գրառման տակ, փոխանակ նշվեր նրա պաշտոնը, վերստին գրված էր նա անուն-ազգանունը: Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար(ի դեպ, Նոյեմբերյանի Ջուջեւան գյուղի անասնապահի ընտանիքից սերված) Շահին Մուստաֆաեւին լուրերի թողարկումը լուսագրերով ներկայացրեց որպես էկոնոմիկայի եւ արդյունաբերության նախարար: Հայաստանի իշխանությունների վերաբերյալ լուսագրով գրված էր՝«հացավոր ռեժիմ», «կուլ տալով» «ն» տառը: Եթե հավեենք որոշ ելույթ ունեցողների անուն-ազգանունը լուսագրերով չներկայացնելը, ազերի հաղորդավարների հայերեն խոսքի սխալ շեշտադրությունը, «ծանր» ակցենտը, կարելի է ասել,որ ադրբեջանական հակահայ քարոզչությունն անգրագետ է :

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. MIka says:

    մի հատ շատ ծիծաղելի սխալ դրանք արեցին մի քանի տարի առաջ ինչ որ ադրբեջանական International TV էլի արբանյակային հեռարձակմամբ. սյուժեն վերաբերվում էր ադրբեջանական կազմակերպություններին արտասահմանում ու ծիծաղելի արտահայտություն կար որն անընդհատ կրկնվում էր, փոխարեն ասեին ադրբեջանական սփյուռքի կազմակերպություններ կրկնում էին “ադրբեջանական սփյուռքահայ կազմակերպություններ” :):):) մի ծիծաղ մի ուրախություն:):):)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031