Պարույր Հայրիկյանը համարում է մի ճակատում իրեն որպես չարագործ դրսեւորած Պուտինը չի կարող այլ ճակատում որպես խաղաղասեր հանդես գալ
«Որեւէ հանդիպում, իհարկե՛, կաշկանդիչ դեր կատարում է»,- այսօր՝ օգոստոսի 9-ին, «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով վաղը՝ սեպտեմբերի 10-ին, Սոչիում կայանալիք Սարգսյան-Ալիեւ-Պուտին հանդիպմանը, հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Նա նշեց, որ նախագահների հանդիպումը կարող էր փոխել մի բան, եթե հանդիպման առանցքում չլիներ քաղաքակիրթ պետությունների կողմից չարագործ ճանաչված ՌԴ նախագահ Պուտինը: Նա համարում է, որ չի կարող մի ճակատում այդպես իրեն դրսեւորած Պուտինը, չի կարող մեկ այլ ճակատում որպես խաղաղասեր հանդես գալ, չնայած միջազգային փորձագետներն ասում են, որ Պուտինը կարող է փորձել տարածաշրջանում իր խաղաղասիրական գործունեությամբ վերականգնել իր բարի համբավը:
«Այսօր, որ հանդիպեցին, եկան իրենց միջավայրը, պիտի շարունակել աշխատել նույն կանոններով, որեւէ արմատական փոփոխություն այս փուլում չկա»,- բացականչեց նա:
Անդրադառնալով Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությանը, թե խաղաղապահ ուժերի տեղակայման կարիք չկա՝ Պարույր Հայրիկյանը հայտարարեց, որ շատ ուրախ է, որ նման հայտարարություն է արել նախարարը, որովհետեւ նա համարում է՝ որեւէ մասնավոր երկրի խաղարար ուժերի տեղակայումը կնշանակեր այդ երկրի գերակայության ամրապնդումը տարածաշրջանում.
Կարդացեք նաև
«Մեզ համար կործանարար է եղել Ռուսաստանի միանձնյա ներկայությունը տարածաշրջանում՝ սկսած Պետրոս Մեծի ժամանակներից, եթե Պետրոս Մեծը կարողացավ չեզոքացնել Պարսկաստանի ներկայությունը եւ դրության տերը մնաց, հանձնարարելով թուրքերին կոտորել հայերին»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Հայը շուտափույթ պիտի կցվի ԱՄՆ/ՆԱՏՕ-ին: Սա է հայի միա՛կ երկարաժամկետ անվտանգության երաշխիքը: