Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Կարմիր խաչը թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում չի կատարում իր պարտականությունները»

Օգոստոս 09,2014 15:17

Պարույր Հայրիկյանը համարում է, որ Իլհամ Ալիեւի հայտարարությունը հերթական պոռոտախոսությունը չէ

«Հայ-ադրբեջանական հակամարտությունը կա, նորություն չէ, այդ հակամարտությունը դեռեւս լուծումներ չունի, կատարվող քայլերը բավարար ընթացք չեն տալիս, ստեղծված իրավիճակում հիմնական տուժողը քաղաքացին է»,- այսօր՝ օգոստոսի 9-ին, «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Նա նշեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչու հայ ժողովուրդը չի ահազանգում, որ ամբողջ Հայաստանն այսօր ենթակա է հարվածի, նույնիսկ առանց պատերազմական գործողություններ ստեղծելու: Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը՝ Պարույր Հայրիկյանը հայտարարեց, որ դա հերթական պոռոտախոսությունը չէ, երբ ասում է, որ ադրբեջանական հրթիռները կարող են Հայաստանն ավերակների վերածել.

«Դրանք Ռուսաստանի տված հրթիռներն են, այսինքն՝ առանց նույնիսկ սահմանում կրակ արձակելու Ադրբեջանն այսօր ի վիճակի է Նախիջեւանից ավերակների վերածել Երեւանը, եւ ընդհանրապես հայ-ադրբեջանական սահմանից հինգ կմ հեռավորությամբ տեղադրված իր նամանավանդ «Սմերչ» տեսակի զինատեսակով կարող է ավերակների վերածել Հայաստանի բոլոր բնակավայրերը, ու դրա մասին հստակ ասում է Ալիեւը: Սա մեծագույն վտանգ է, որովհետեւ այսօր աշխարհը ժամանակ եւ հնարավորություն ունի ուշադրություն դարձնելու Հայաստանի տարածաշրջանին, բայց վաղը, եթե իրավիճակը փոխվի, ասենք՝ ավելի շատ զբաղված լինեն, քան այսօր, այդ առիթից կարող են օգտվել, ինչպես հանցագործ, որ հարմար պահ է փնտրում իր նպատակը կատարելու համար»:

Պարույր Հայրիկյանը համարում է, որ Կարմիր խաչը չի կատարում իր պարտականությունները թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, կամ էլ թերի է կատարում: Նրա խոսքերով՝ եթե գերին պատերազմի հանցագործ է, Կարմիր խաչը պարտավոր է իր անմիջական վերահսկողությունը հաստատել, որպեսզի այդ հանցագործի մարդկային արժանապատվությունը եւ անվտանգությունն ապահովված լինի.

«Հանցագործին դատում ես, եթե օրենք ունես նույնիսկ գնդակահարում ես կամ տալիս ես ցմահ ազատազրկման: Կարմիր խաչն իր պարտականությունները չի կատարել կամ կատարել է այնքան մակերեսորեն, որ նկատելի չէ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob says:

    ազգային-դավաճանին հետևելը նույն ձև դավաճանություն է

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031