Shamshyan.com. Այսօր՝ օգոստոսի 9-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը քիչ առաջ ուղղաթիռով մեկնեցին Արցախ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչապետի և Պաշտպանության նախարարի հետ են Ազգային ժողովի պատգամավորներ՝ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, ՕԵԿ-ական Տիգրան Խաչատրյանը, ՀՀԿ-ական Նորայր Բաղդասարյանը, Հովհաննես Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության անդամ Ռուբիկ Հակոբյանը, ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը և «Դաշնակցության» ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Վարչապետն ու Պաշտպանության նախարարը և պատգամավորները լինելու են մարտական դիրքերում, հանդիպելու են սահմանը հսկող զինվորներին, սպաներին:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: