Լրահոս
Օրվա լրահոսը

Թույնի տակառը

Օգոստոս 09,2014 13:02

Փորձենք այլ դիտակետով վերլուծել օգոստոսի 7-ին պատահաբար գերի ընկած և օգոստոսի 8-ին Ադրբեջանում սպանված Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահը։ Սպանեցին Կարենի՞ն, թե՞ Հայաստանի ողջ խաղաղ բնակիչներին: Կարենը՝ ընդամենը ոչնչից անտեղյակ, անվտանգ մի տղա էր, որի մասին նրանք հրաշալիորեն գիտեին, բայց սպանեցին, քանի որ հայ էր: Նրանք այդ քայլով` հերթական անգամ փաստեցին, որ իրենք պատրաստ են սպանել ողջ աշխարհասփյուռ հայությանը: Նման մոտեցումը դուրս է պատերազմի սկզբունքներից ու կանոններից: Գուրգեն Մարգարյանի՝ բացարձակ նմանատիպ սպանությունը մեզ չզգոնացրեց, քանի որ մեր ժողովուրդը բացարձակ լավատես է. նա վատի մեջ՝ լավի մասնիկ է ման գալիս, օրինաչափության մեջ՝ պատահականության մասնիկ, մթի մեջ՝ լույսի շող…, և այդպես՝ մինչև այսօր:

Մենք ամեն օր Կարենի նման մահեր ենք ունենում ենք, բայց այս մեկը՝ մահ չէ, սա ցեղասպանություն է…: Կարենի սպանությունը` հաստատ վրեժ չէ, այլ տարիներ շարունակ նրանց ներսում փայփայված ցեղասպանության ցանկության պոռթկում…: Այդ սպանությամբ նրանք բացահայտ ազդարարել են հայ ժողովրդի հերթական ցեղասպանության սկիզբը: Պատերազմի իմաստով՝ Կարենը անմեղսունակ էր և նրանք պարզորոշ հասկանալով դա, այնուամենայնիվ սպանեցին Կարենին: Նրանք ուղղակի չկարողացան հաղթահարել հայերի նկատմամբ՝ տարիներով կուտակված ցեղասպանության մոլուցքը: Այս պահին ինձ՝ գերկարևոր մի հարց է մտատանջում. Ադրբեջանի ամբողջ ժողովուրդն է այսպես մտածում և ունակ է իրագործելու հերթական ցեղասպանությունը՝ հայերի նկատմամբ, թե՞ նրանց էլիտան է այդպես տրամադրված: Նման հարցադրման համար ինձ համար հիմք է ծառայում մեկ բան միայն. մի՞թե Տերը կարող էր այսպիսի ժողովուրդ էլ լույս աշխարհ բերել և հանդուրժեր նրա գոյությունը, այլապես ես նման հարցադրում չէի անի և միանգամից կբարձրաձայնեի, որ ադրբեջանական ողջ ժողովուրդն է տառապում հայերի նկատմամբ՝ րոպե առաջ ցեղասպանության իրագործման պատրաստակամության մոլուցքով:

Ինչևէ, Կարենի սպանությամբ՝ այդ ձեռնոցը փաստացի նետված է և մենք այլընտրանք չունենք: Մենք՝ ոչ միայն պետք է պատերազմենք ադրբեջանի հետ, այլ պետք է ազգովին պայքարենք մեր նկատմամբ իրականացվող ցեղասպանության դեմ, որպեսզի 2015 թվականին չունենանք երկու ցեղասպանության հիշատակի օրեր. մեկը 1915 թ. ցեղասպանության 100-ամյակը, մյուսը՝ 2014թ. ցեղասպանության միամյակը: Ադրբեջանը մի մեծ տակառ է, որն ամբողջովին թույնով է լցված, որը և պատրաստվում են թափել հայ ժողովրդի գլխին: Եվ, մենք պետք է այնքան խոհեմ ու միասնական լինենք, որ հենց իրենց թույնով՝ իրենց ոչնչացնենք և մեկընդմիշտ լուծենք հայ ժողովրդի փրկության թնջուկը: Միայն այս դեպքում մենք կհամարվենք արժանավոր ժողովուրդ և հպարտորեն կքայլենք այլ ժողովուրդների կողքին: Սերունդները կփառաբանեն մեր ժողովրդին, իսկ աշխարհը՝ կհարգի մեզ…

Անանիա Մաղաքյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    ճիշտ հետևություն ես արել արել Կարենի սպանության հետ կապված: դա իրենց ցեղասպան բնազդի դրսևորումն էր: Բայց այ որ հարց ես տալիս թե ամբողջ ժողովուրդն է այդպիսին զարմանալի է: հիմա որ Թալեաթին ու էնվերին, այն ժամանակվա “ղեակավարությանը”, սպանեցին, էլ թուրքի մեջ ցաղասպանելու ցանկություն չկա? մնացած բոլորը լավն են? են ժամանակվա թուրքն ու հիմիկվա թուրքն ուրիշ է? այդ հարցն էս բարձրացնում երբ հարցնում ես արդյոք ամբողջ ժողովուրդն է ցեղասպան:

    մեր ժոաղովրդին, հատ հատ, 1915 թվին կոտորել են միայն ազգային պատկանելության համար, թուրքերն ու քրդերը: չգիտես ինչու քրդերին մոռանում են: կոտորել են գյուղերում և քաղաքներում, թալանել են նրանց ունեցվածքը, հենց այդ գյուղերի ու քաղաքների թուրքերն ու քրդերը: գնա եդ գյուղեր և քաղքներ, ու քեզ քարերով այնտեղից կքշեն, որ իմանան մի բուռ հող ես ուզում գրպանդ լցնես: Նորից բեր մտածենք: Հիմա մենակ Թալեաթն ու էնվերն են կոտորել? Ալիևը չլինի, ազերին կլինի քո եղբայրը ու Կարենն արդեն կդառնա նախկին դիկտատուրայի զոհ քեզ համար?

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031