Լրահոս
Օրվա լրահոսը

«Հետ եմ տվել մեդալներս, ինձ համար ամոթ է, որ ես սրանց ձեռքից մեդալ եմ վերցրել»

Օգոստոս 09,2014 13:30

Շուշիի առանձնակի գումարտակի Թալինի տարածաշրջանի հրամանատար Սարգիս Կարապետյանը «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով շփման գծում վերջին օրերի լարվածությանը՝ ասաց. «Հայերի համար ամենամեծ վտանգը ներկայիս իշխանավորներն են՝ երկրի նախագահի գլխավորությամբ: Ամբողջ աշխարհը մեկ լինի՝ Թուրքիայով, Ռուսաստանով, Ադրբեջանով ու Ամերիկայով, էդքան մեծ վտանգ չի ներկայացնում, ինչքան Հայաստանի Հանրապետության իշխանությունը՝ իր նախագահի գլխավորությամբ, նախագահը՝ իր բանդայով ու բանդիտիզմով: Մենակ Սերժը չէ, Սերժն էլ, Քոչարյանն էլ, Լեւոնն էլ, բոլորը պետք է պատասխան տան ազգի առաջ, որպեսզի հայ ժողովուրդը փրկվի»:

Թե ինչ կփոխվի Ալիեւ-Սերժ Սարգսյան հանդիպումից հետո՝ ազատամարտիկն ասաց. «Թե ինչ կլինի՝ չեմ կարա ասեմ, ես իմաստուն չեմ, բայց գիտեմ, որ եթե սրանք մնան՝ սա Հայաստանի վերջն է: Էս ազգին մենակ փրկել է պետք: Ով ինչ ասել է՝ սուտ է ասել, եւ ով էլ ինչ ասելու է՝ սուտ է ասելու եւ խաբելու է: Սաղ իրանց շահի համար հելնում են, ծախվում են, ծախվում»:

Սարգիս Կարապետյանը ամիսներ առաջ հրավիրած ասուլիսում հայտարարել էր, որ երկու մեդալ ունի, որոնք պատրաստվում է վերադարձնել. «Զորավար Անդրանիկ եւ Արիության մեդալ ունեմ, հետ եմ հանձնելու, որովհետեւ սրանք բռնապետություն են: Եթե ինձ քաջի մեդալով պարգեւատրում են, իսկ իմ ազգը ստրուկի նման է օրվա հացը վաստակում, ես չեմ կարող էդ մեդալն ընդունել: Ես չեմ կարող հանդուրժել, որ Քոչարյանի տղան լինի ամենաերիտասարդ փողատերերից մեկը: Չեմ կարող հանդուրժել, որ 50 մլն փող են ծախսում՝ եկեղեցի են կառուցում, կառուցողներն էլ ովքեր են՝ օլիգարխներ, մարդասպաններ, բռնաբարողներ»:

Մենք հետաքրքրվեցինք՝ ազատամարտիկն արդեն վերադարձրե՞լ է իր մեդալները, թե՞ որոշումը փոխել է. «Հա, բա ինչի՞ս են պետք էդ մեդալները,- պատասխանեց նա:- Ինձ համար ամոթ է, որ ես սրանց ձեռքից մեդալ եմ վերցրել: Հետ եմ տվել, նվեր եմ տվել մեդալները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

08.08.2014

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Կարո Մելիքյան says:

    Դիտարկումները շատ դիպուկ են։ Բայց,«ռազմի դաշտում» գեներալին՝ զինվորներ էն պետք։

  2. Maxim says:

    Եթե մեր ազգի մեջ մի երկու տասնյակ նման ազնիվ, համարձակ, հերոս հայորդիներ լինեն, ապա մի գուցե ժողովրդի մոտ վստահություն առաջանա իրենց պատիվն ու իրավունքը պաշտպանելու։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031