Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դիվերսիոն գործողությունների կապակցությամբ հուլիսի 1-ից մինչեւ օգոստոսի 5-ը հարուցվել է 23 քրեական գործ

Օգոստոս 09,2014 10:30

Նախաքննությունը շարունակվում է

Հայաստանի Հանրապետության քննչական մարմիններում հարուցվել են քրեական գործեր՝ հայկական զինված ուժերի մարտական դիրքերի, ինչպես նաեւ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի, խաղաղ բնակիչների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների կապակցությամբ։

Միայն 2014 թվականի երկրորդ կիսամյակում՝ հուլիսի 1-ից մինչեւ օգոստոսի 5-ը, հարուցվել է 23 քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով Հայաստանի Հանրապետության պետականության եւ հասարակական կարգը խախտելու նպատակով կատարված հայ զինվորների դիտավորյալ սպանությունների, զինվորների եւ խաղաղ բնակիչների նկատմամբ կատարված սպանության փորձերի, մարմնական վնասվածքներ պատճառելու, բնակավայրերը գնդակոծելու, համայնքային սեփականությանը, ինչպես նաեւ խաղաղ բնակիչների գույքին վնաս պատճառելու դեպքերի առթիվ։

Քրեական գործերով ձեռքբերված ապացույցները վկայում են, որ ադրբեջանական բանակի դիվերսիոն գործողությունների հետեւանքով սպանվել է 6, վիրավորվել 14 հայ զինծառայող, մարմնական վնասվածքներ են պատճառվել 4 խաղաղ բնակչի, գույքային վնաս՝ մի քանի տասնյակ գյուղացիների։

Խաղաղ բնակիչների նկատմամբ գնդակոծություններ, նրանց մարմնական վնասվածքներ պատճառելու ուղղությամբ կատարված քննության արդյունքները վկայում են, որ դրանք իրականացվել են ադրբեջանական զինված ուժերի մարտական դիրքերից՝ օգտագործելով ոչ միայն հրաձիգներ, այլ նաեւ խոշոր տրամաչափի զինատեսակներ։

Նշենք, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն անհամեմատ շատ են, սակայն քննչական մարմինները իրավական գնահատման առարկա են դարձնում կոնկրետ հետեւանքներ առաջացրած նպատակային խախտումները։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակը,
քրեական գործերը հարուցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն), 34-104-րդ (սպանության փորձ), 112-113-րդ (դիտավորությամբ առողջությանը ծանր եւ միջին ծանրության վնասվածքների պատճառում), 303-րդ (դիվերսիա) հոդվածներով։

Քրեական գործերով նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ ինչպես մարմնական վնասվածքների, այնպես էլ գույքային վնասների տեսակներն ու չափերը, հանցագործության գործիք հանդիսացած հրազենի տեսակը պարզելու համար։

Քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է։

«Առավոտ» օրաթերթ

09.08.2014

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031